• Latest news

Քարոզարշավի հետեւանքով կորոնավիրուսի թվերի որոշակի աճ ենք ունենալու. Անահիտ Ավանեսյան

24 հունիսի, 2021  14:20

Նախընտրական քարոզարշավի հետեւանքով Հայաստանում սպասվում է կորոնավիրուսի տարածվածության որոշակի աճ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, նախորդ 7 եւ 14 օրերի համեմատականները արդեն իսկ ցույց են տալիս վարակվածության մի թոքր աճ:

«Իհարկե պետք է ամեն ինչ անենք, որ այդ աճը չլինի կտրուկ, չլինի մեծ: Պատվաստումները այս ընթացքում պիտի օգնեն, որ մենք խուսափենք նման աճից: Բայց այո, իհարկե, նման տեղաշարժերի ակտիվացումը բոլոր մարզերով, Երեւան քաղաքով, իհարկե իր դերը խաղալու է», - ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ընտրությունների օրը, նրա խոսքով, ընտրական բոլոր տեղամասերում գործընթացը պատշաճ ձեւով էր կազմակերպված, եւ թե քաղաքացիները, թե ոստիկանությունը, թե հանձնաժողովի անդամները խիստ կերպով դիմակ էին կրում:

Սակայն նշենք, որ այն ընտրատեղամասերում, որտեղ հունիսի 20-ին եղել են NEWS.am-ի աշխատակիցները, գրեթե ոչ ոք դիմակ չէր կրում: Այդ մասին են փաստում նաեւ այլ լրատվամիջոցների ներկայացուցիչները, ավելացնելով, որ ընտրատեղամասերում նկարահանված տեսանյութերը եւ ֆոտոները իրականությունը չեն արտացոլում, քանի որ հաճախ մարդիկ նկարահանվելիս դիմակ էին դնում, որը հետո անմիջապես հանում էին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է