• Latest news

Ովքե՞ր են ավելի հազվադեպ հիվանդանում COVID-19-ով

2 հուլիսի, 2021  11:18

Ալերգիա ունեցող պացիենտներն ավելի հազվադեպ են հիվանդանում COVID-19-ով։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնային բժշկա-կենսաբանական գործակալության (ԴԲԿԳ) Իմունաբանության ինստիտուտի տնօրեն Մուսա Խաիտովը։

Նրա խոսքով՝ գիտնականները մի քանի ենթադրություններ ունեն այն մասին, թե ինչի հետ է կապված դա, բայց դրանք բոլորը հաստատում են պահանջում։

Մասնագետը նաեւ ընդգծել է, որ արտասահմանյան մասնագետների տվյալներով՝ ալերգիկ բրոնխիալ ասթմա ունեցող հիվանդների համար COVID-19-ը հիվանդության ծանր ընթացքի ռիսկն ուժեղացնող գործոն չէ։

Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորը կոչ էր արել ալերգիայի դեղամիջոցներ չընդունել կորոնավիրուսի դեմ պատվաստումից առաջ եւ հետո, քանի որ հակահիստամինային դեղամիջոցների ընդունումը մինչեւ պատվաստումը չի օգնի նվազեցնել պատվաստանյութի ռեակցիան, խուսափել ջերմության բարձրացումից եւ սրսկման տեղի ցավից։ Իսկ պատվաստումից հետո նման դեղերը կարող են բացասաբար ազդել իմունային պատասխանի վրա։

Իր հերթին, ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը մշակող՝ Գամալեայի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը նշել է, որ ալերգիա ունեցող մարդիկ կարող են պատվաստվել այդ դեղամիջոցով, բայց նրանց համար կան սահմանափակումներ. ալերգիայի սրման շրջանում պատվաստանյութն ավելի լավ է չստանալ։ Մասնագետը խորհուրդ է տվել ստուգել արյան բնութագրերը պատվաստում անելուց առաջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է