• Latest news

Ի՞նչ մթերքներ են օգնում հոգնածության եւ սթրեսի դեմ պայքարում

2 հուլիսի, 2021  19:24

Որոշ մթերքներ կարող են օգնել հոգնածության եւ սթրեսի դեմ պայքարում, հավաստիացնում է բժիշկ-սննդաբան Շիվանի Սիքրին (Հնդկաստան)։

Ինչպես տեղեկացնում է Bangalore Mirror-ը, մասնագետն առաջին հերթին խորհուրդ է տալիս լրացնել C վիտամինի պակասը, որն օրգանիզմին առույգություն է հաղորդում եւ ամրացնում իմունիտետը։ Դրա համար կարելի է կերակրացանկում ներառել կիվի, ցիտրուսայիններ, սպանախ եւ տաքդեղ։

Մասնագետի խոսքով՝ կարող է ուժ հաղորդել նաեւ սպիտակուցը, որը շատ է, օրինակ, ձվի եւ ոսպի մեջ։ Հոգնության պատճառ, հավաստիացնում է Սիքրին, կարող է լինել երկաթի պակասը, որով հարուստ են ոլոռը, տոֆուն, քինոան, չրերը եւ սեւ շոկոլադը, կամ էլ սելենի անբավարարությունը, որի պաշարները կարելի է լրացնել ձվի, լոբազգիների եւ ընկույզների օգնությամբ։

Սիքրին նաեւ խորհուրդ է տալիս կանոնավորապես խմել կաթ շաֆրանով, որն ունի հակաընկճախտային էֆեկտ եւ վերացնում է հոգնածությունը։ Մասնագետի կարծիքով՝ օրն ավելի լավ է սկսել կիտրոնի եւ կոճապղպեղի առույգացնող ըմպելիքով եւ նախաճաշին ուտել երկու հատ կիվի։

Սիքրին նաեւ խորհուրդ է տվել օգտագործել մեղր եւ բանան սթրեսակայունությունը բարձրացնելու համար։ Գերհոգնածության դեպքում, մասնագետի խոսքով, կարելի է ուտել բրազիլական ընկույզ կամ մի երկու կտոր սեւ շոկոլադ, որի մեջ պարունակվում է 70 տոկոսի չափ կակաո։ Սակայն դիաբետիկներին խորհուրդ է տրվում քաղցրին զգուշությամբ վերաբերվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել