• Latest news

Հնարավո՞ր է գովազդվող չոր խոզանակներով ազատվել մաշկի վրայի ձգվող հետքերից

5 հուլիսի, 2021  23:26

Հայտնի հակացելյուլիտային խոզանակները չեն օգնի ազատվել մաշկի վրայի ձգվող հետքերից: Այսօր գործնականում անհնար է ամբողջությամբ ազատվել այդ հետքերից, այնուամենայնիվ, մեզոթերապիայի եւ լազերային որոշ մեթոդների միջոցով կարելի է բարելավել մաշկի գեղագիտական տեսքը: Այս մասին հայտնել է մաշկաբան Աննա Պավլովան (Ռուսաստան):

«Բլոգերների կողմից գովազդվող հայտնի չոր խոզանակները արդյունավետ չեն: Առավելագույնը, ինչ կարող եք դրանցով անել՝ բարելավել միկրոշրջանառությունը, սակայն կարող եք վնասել էպիդերմիսի մակերեսային շերտը: Չի հաջողվի էական ազդեցություն ունենալ դերմիսի կառուցվածքի վրա», - ասել է Պավլովան «Հինգերորդ ալիք»-ի հետ հարցազրույցում:

Մաշկի վրայի ձգվող հետքերի տեսքը, ինչպես բացատրել է մասնագետը, կապված է հորմոնալ ֆոնի փոփոխության հետ, որի պատճառով դերմիսում նվազում է կոլագենի եւ էլաստինի արտադրությունը, ինչը, իր հերթին, հանգեցնում է մաշկի ցանցաշերտի ոչնչացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել