• Latest news

Որքան ժամանակ կարելի է մնալ արեւի տակ առանց արեւապաշտպան քսուքի

5 հուլիսի, 2021  19:20

Ամռանը մարդիկ սկսում են ավելի շատ ժամանակ անցկացնել դրսում, բայց տնից դուրս գալիս քչերն են արեւապաշտպան քսուքներ օգտագործում:

Մաշկաբան եւ կոսմետոլոգ Սոնա Բունիաթյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առանց արեւապաշտպան քսուքի 10 րոպե արեւի տակ մնալն անվտանգ է: Եթե պլանավորում եք ավելի երկար մնալ դրսում, ցանկալի է օգտագործել արեւապաշտպան քսուք, ընդ որում՝ լողափին գտնվելու դեպքում դրա պաշտպանության ինդեքսը (SPF) պետք է լինի 30, 50 կամ ավելի բարձր:

Ավելին, մասնագետի խոսքով, արեւապաշտպան միջոցների մեծ մասը անհրաժեշտ է «թարմացնել» յուրաքանչյուր երկու ժամը մեկ, որպեսզի այն հետեւողականորեն պաշտպանի մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից:

Իսկ ի՞նչ կպատահի, եթե արեւի տակ մնաք առանց արեւապաշտպան քսուքի:

Ինչպես նշեց մասնագետը, կարելի է այրվածքներ ստանալ, ընդ որում՝ այդ ռիսկն ավելի բարձր է բաց գույնի մաշկ ունեցող մարդկանց, ինչպես նաեւ վիտիլիգո ունեցող պացիենտների համար:

Բացի այդ, ուլտրամանուշակագույն ճառագայթումը մեծացնում է մելանոմայի՝ մաշկի վտանգավոր քաղցկեղի զարգացման ռիսկը: Արեւի ճառագայթների եւ այս հիվանդության միջեւ կապը վաղուց ապացուցված է բազմաթիվ հետազոտություններով:

Եւս մեկ խնդիր, որի հետ կբախվեք արեւի տակ մնալու դեպքում, մաշկի ֆոտոծերացումն է: Բանն այն է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են կոլագենը, առաջացնում մաշկի բջիջների, ֆիբրոզային հյուսվածքի եւ արյունատար անոթների դեգեներատիվ փոփոխություններ, ինչը հանգեցնում է կնճիռների առաջացման: Հենց այդ պատճառով է, որ մաշկի երիտասարդությունը երկարացնելու համար խորհուրդ է տրվում այն պաշտպանել արեւի ճառագայթներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել