• Latest news

Գլխուղեղի կաթվածի ի՞նչ նախանշաններ են հայտնվում 10 տարի առաջ

8 հուլիսի, 2021  21:28

Գլխուղեղի կաթված ունեցող շատ պացիենտների մոտ տարիներ առաջ են ի հայտ գալիս կոգնիտիվ կարողությունների նվազման ախտանշանները։ Դա ցույց է տվել հետազոտությունը, որը հրապարակվել է Neurology Neurosurgery & Psychiatry-ում։

Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն, նոր հետազոտությունում գիտնականները հետեւել են 14 712 մասնակցի, որոնք 45-ից բարձր տարիքի են եղել, միջինը 12,5 տարվա ընթացքում։ Նրանց կոգնիտիվ ունակությունները պարբերաբար ստուգվել են տարբեր թեստերի օգնությամբ։ Դրանք ներառել են հիշողության, խոսքի սահունության, ռեակցիայի արագության, ձեռքերի շարժումների կոորդինացիայի վիճակի ստուգումը։ Հետազոտության հեղինակները նաեւ գնահատել են, թե որքան լավ են մասնակիցները կատարում ամենօրյա աշխատանքները՝ լվացք, հագնվել, սնունդ ընդունել, ինչպես նաեւ թե որքան լավ են հետեւում իրենց ֆինանսական գործերին։

Գիտնականները նկատել են, որ այն մարդկանց մոտ, որոնք զննումների ընթացքում կաթված են ստացել, դրանից դեռեւս 10 տարի առաջ կոգնիտիվ առողջության ցուցիչները ցայտուն տարբերվել են այն մարդկանց ցուցիչներից, որոնց մոտ կաթված չի եղել։

Ամենավաղ փոփոխություններից են եղել  Սթրուփի թեստի ցուցիչները։ Դրանց նվազումը ապագա «կաթվածահարների» մոտ սկսել է նկատվել կաթվածից 10 տարի առաջ, այն լիովին ակնհայտ է դարձել 6 տարի առաջ։ Այդ թեստը հիմնված է այն խոսքերին արձագանքելու ուշացման երեւույթի վրա, որոնք տեքստում գրված են այլ գույնով։ Դրա օգնությամբ գնահատում են կոգնիտիվ ճկունությունը։

Ակնհայտ վաղ փոփոխություններ նկատվել են նաեւ հոգեկան ստատուսի գնահատման Կարճ սանդղակի օգտագործման ժամանակ (կաթվածից 8 տարի առաջ)։ Տարբերությունները, թե ինչպես են մարդիկ գլուխ հանում ամենօրյա տարբեր գործերից, ի հայտ են եկել ոչ այնքան վաղ՝ կաթվածից մոտ երկու-երեք տարի առաջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է