• Latest news

Գիտնականները մեծ առաջընթաց են գրանցել Ալցհեյմերի հիվանդության ուսումնասիրության մեջ

9 հուլիսի, 2021  23:29

Սենթ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները Ալցհայմերի հետազոտության մեջ բեկում են մտցրել՝ բացահայտելով այս մահացու հիվանդության բուժման նոր հավանական թիրախները:

MedicalXpress-ի հաղորդմամբ՝ դեղամիջոցների հավանական թիրախները տարբեր սպիտակուցներ են, որոնք հանգեցնում են գլխուղեղում ամիլոիդային վահանիկների կուտակմանը եւ նպաստում են Ալցհեյմերով հիվանդների մոտ սովորաբար հայտնաբերվող հիշողության եւ մտածողության խնդիրների առաջացմանը:

Ըստ հետազոտողների՝ Ալցհեյմերի հիվանդության բուժման համար պոտենցիալ պիտանի 15 դեղամիջոցներ արդեն հաստատվել են Սննդի եւ դեղերի վարչության (FDA) կողմից այլ նպատակներով, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ սկսել կլինիկական փորձարկումները:

Գիտնականները կենտրոնացել են Ալցհայմերի հիվանդության ունեցող եւ չունեցող 1537 մարդու գլխուղեղի, ողնուղեղային հեղուկի եւ արյան պլազմայի մեջ Ալցհեյմերի հիվանդության հետ պոտենցիալ կապակցված սպիտակուցների մակարդակի վրա: Ողնուղեղային հեղուկում հայտնաբերվել է հիվանդության հետ կապված 274 սպիտակուց, 127-ը`արյան պլազմայում եւ 32-ը` ուղեղի հյուսվածքում:

Գիտնականները պարզել են նաեւ, որ, օրինակ, APOE գենը փոխում է մի քանի սպիտակուցների մակարդակը ուղեղի հյուսվածքներում եւ ողնուղեղային հեղուկում: Նրանք նաեւ նկատել են սպիտակուցների փոփոխություններ, որոնք կապված են մեկ այլ գենի՝ TREM2-ի հետ, որը վերջերս կապում էին Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկի հետ:

Փորձարկումների արդյունքում գիտնականները հայտնաբերել են 7 դեղամիջոց, որոնք կարող են օգտակար լինել Պարկինսոնի հիվանդության հետ կապված թերի սպիտակուցների բուժման համար, 6-ը՝ ինսուլտի, եւ մեկը՝ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել