• Latest news

Ինչպե՞ս է պարն օգնում դանդաղեցնել Պարկինսոնի հիվանդության զարգացումը 

14 հուլիսի, 2021  11:31

Ինչպե՞ս է պարն օգնում դանդաղեցնել Պարկինսոնի հիվանդության զարգացումը: Նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են  Brain Sciences-ում, ասվում է, որ վերականգնման մեթոդ է ընտրվել պարը, որը, ինչպես հայտնի է, խթանում է տեսողության, լսողության, կինետիկ զգացողությունների , հավասարակշռության լավացմանը:

Բացի այդ, այն օգնում է մարդկան շփվել, թեթեւացնել դեպրեսիան եւ տագնապայությունը:

Հետազոտությանը մասնակցել է Պարկինսոնի հիվանդության տառապող 69  տարեկան 16 մարդ: Ավելի քան 3 տարի նրանք զբաղվել են պարով շաբաթական մեկ անգամ մոտ մեկ ժամ: Համեմատության խմբում գիտնականները ներառել են նույն տարիքի 16 մարդու նման հիվանդությամբ, սակայն վերջիններս չեն զբաղվել պարով:

Հետազոտության ընթացքում մարդկանց մոտ, ովքեր մշտապես պարել են, շարժողական խանգարումներ չեն եղել: Բացի այդ, ցուցանիշները, որոնք բնութագրում են խոսքը, հավասարակշռություն մնացել են նույնը, ինչպես հետազոտության սկզբում: Պարն ազդել է կոգնիտիվ առողջության վատթարացման դանդաղեցման վրա: Վերահսկիչ խմբի մասնակիցների մոտ վատթարացումն էապես արագ է տեղի ունեցել:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել