• Latest news

Իշեմիկ կաթվածով մոտ 1000 պացիենտ բուժծառայություններ է ստացել կաթվածի բուժման պետական ծրագրի շրջանակում

14 հուլիսի, 2021  12:27

Իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիրը գործում է 2019 թվականի փետրվարից, եւ մինչ օրս այդ ծրագրի շրջանակում մոտ 1000 պացիենտ բուժծառայություններ է ստացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության Բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի գլխավոր կազմակերպիչ Արմինե Աղաջանյանը:

Նրա խոսքով՝ այս տարի արդեն մոտ 300 պացիենտ բուժծառայություն է ստացել այդ ծրագրի շրջանակում: 2019 թվականին ծրագրի համար պետբյուջեից հատկացվել է 650 մլն դրամ, 2020 թվականին՝ 870 մլն, իսկ 2021 թվականին ծրագրվում է հատակցենլ 1 մլրդ 100 մլն դրամ: Իհարկե, եթե պացիենտները շատ լինեն, եւ հատկացված միջոցները չբավարարեն, ապա ֆինանսավորումը կավելանա, եւ, ինչպես նշեց մասնագետը, ոչ մի պացիենտ առանց բուժման չի մնա:

Իր հերթին, Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդաբանական բաժանմունքի ղեկավար Եկատերինա Հովհաննիսյանը նշեց, որ ծրագրի շահառուներ կարող են դառնալ իշեմիկ կաթվածով պացիենտները, որոնք հասցրել են դիմել հիվանդանոց հիվանդության սկզբից 4 ժամ անց, եւ որոնց մոտ չկան թրոմբեկտոմիայի կամ թրոմբոլիզի անցկացման համար հակացուցումներ:  

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել