• Latest news

Ինչպե՞ս պաշտպանել սիրտն արտասովոր տապի ժամանակ. 5 խորհուրդ

18 հուլիսի, 2021  16:27

Ամերիկյան սրտաբանների ասոցիացիան հրապարակել է խորհուրդներ 50 տարեկանից բարձր մարդկանց համար, որոնք ունեն սրտի հիվանդություններ կամ ավելորդ քաշ:

Բարձր շրջակա ջերմաստիճանի դեպքում օրգանիզմը փորձում է սառեցնել ինքն իրեն՝ տեղափոխելով ավելի շատ քանակությամբ արյուն ներքին օրգաններից դեպի մաշկը: Դա կարող է նպաստել սրտի վրա ծանրաբեռնվածության մեծացմանը:

«Եթե դուք ունեք սրտանոթային հիվանդություններ, ձեր տարիքը բարձր է 50-ից եւ դուք ունեք ավելորդ քաշ, ապա պետք է ձեռնարկել զգուշության հատուկ միջոցներ, որպեսզի պաշտպանեք ձեր սիրտը»,-ասել է Դոնալդ Լլոյդ Ջոնդը Հյուսիսային-Արեւելյան համալսարանից, որը միաժամանակ Ամերիկյան սրտաբանների ասոցիացիայի խոսնակն է:

Մասնագետի խոսքով՝ բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք ընդունում են «սրտայինները», կարող են խորացնել տապի ազդեցությունն օրգանիզմի վրա եւ նպաստել ինքնազգացողության վատացմանը: Սակայն, չնայած դրան, չի կարելի դադարել ընդունել դեղորայքը, հատկապես, առանց բժշկի ցուցման:

5 խորհուրդ Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի կողմից.

  • Փորձեք փողոցում չգտնվել, երբ արեւն առավել ակտիվ է՝ կեսօրից մինչեւ ցերեկը ժամը 3-ն ընկած ժամանակահատվածում:
  • Հագուստը պետք է լինի թեթեւ, շնչող եւ բաց երանգավորմամբ կտորից (բամբակ կամ արեւապաշտպան նյութեր, որոնք սահմանափակում են քրտնարտադրությունը): Պետք է ավելացնել նաեւ գլխարկն ու արեւապաշտպան ակնոցները: Մաշկի բաց տարածքներին պետք է քսել արեւապաշտպան կրեմ գործոնի առնվազն 15 աստիճանով:
  • Փորձեք խմել օրական երկու բաժակ ջուր փողոց դուրս գալուց առաջ, այդ ընթացքում կամ մարզումներ կատարելիս: Ալկոհոլ պարունակող ընպելիքներ կամ կոֆեին չի թույլատրվում խմել:
  • Երբ դուք փողոցում եք, արեք փոքր կանգառներ ստվերային հատվածներում հանգստանալու, ջուր խմելու համար, այնուհետեւ շարունակեք ձեր ուղին:
  • Հետեւեք ձեզ բուժող բժշկի ցուցումներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել