• Latest news

Գիտնականները նշեն են դեղամիջոցները, որոնք պաշտպանում են կորոնավիրուսից մահից

19 հուլիսի, 2021  13:58

«Վատ» խոլեստերինը իջեցնելու համար ստատիններ ընդունող հիվանդների մոտ 41 տոկոսով նվազում է COVID-19-ից մահվան հավանականությունը: Նման եզրակացության են եկել Կալիֆոռնիայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները:

MedicalXpress-ի հաղորդմամբ՝ հետազոտողները 2020 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսներին վերլուծել են ԱՄՆ-ում COVID-19-ով հոսպիտալացված ավելի քան 10.000 հիվանդների տվյալները: Պարզվել է, որ ստատիններն ամենաօգտակարն են այն հիվանդների համար, որոնք չեն կարող ընդունել դրանք սրտանոթային հիվանդությունների, արյան բարձր ճնշման պատճառով: Ուսումնասիրությունը պարզել է, որ հիպերտոնիայի համար ստատինների կամ դեղամիջոցների օգտագործումը կապված է սրտանոթային հիվանդություն կամ հիպերտոնիկ հիվանդություն ունեցող հիվանդների շրջանում COVID-19-ից մահվան ռիսկի 32 տոկոսով նվազեցման հետ:

Վերլուծության համար գիտնականները կիրառել են հիվանդների տվյալների վիճակագրական համեմատության մեթոդը՝ համեմատելով ստատիններ կամ հակահիպերտոնիկ դեղամիջոցներ ընդունած հիվանդների տվյալները այն հիվանդների տվյալների հետ, որոնք չեն ընդունել դրանք: Հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են հոսպիտալացման ամիսը, տարիքը, ռասան, էթնիկ պատկանելությունը, սեռը եւ նախկին հիվանդությունների պատմութունը:  

Ըստ գիտնականների՝ նրանք չեն կարող վստահորել ասել, որ ստատինի օգտագործման եւ COVID-19 վարակի ծանրության նվազեցման միջեւ հայտնաբերված կապը պայմանավորված է հենց ստատիններով: Այնուամենայնիվ, ուսումնասիրության արդյունքները տրամադրում են լրացուցիչ ապացույցներ այն մասին, որ այդ դեղամիջոցները կարող են նվազեցնել COVID-19-ից մահացության բարձր ռիսկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է