• Latest news

Ի՞նչ ախտանիշի է բախվում կանանց 71%-ը սրտի նոպայից մեկ ամիս առաջ

20 հուլիսի, 2021  20:35

Շատերը կարծում են, որ սրտի նոպայի ժամանակ սովորաբար կրծքավանդակի ցավ կամ ձախ ձեռքի անհանգստություն է լինում: Բայց դա բոլորովին էլ այդպես չէ: Հետազոտությունները ցույց են տվել, որ սրտի նոպան կարող է ունենալ բազմաթիվ այլ ախտանիշներ, եւ ավելին՝ այդ ախտանիշները տղամարդկանց եւ կանանց մոտ կարող են տարբերվել:

Կանանց մոտ սրտի նոպաների հետազոտությունը՝ Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի (ԱՍԱ) կողմից, ցույց է տվել, որ նրանց 95%-ը դեպքից մեկ ամիս առաջ նոր ախտանիշներ է ունեցել, ընդ որում՝ 71%-ը ունեցել է ընդհանուր ախտանիշ՝ անբացատրելի հոգնածություն:

ԱՍԱ-ն հարցում է անցկացրել ավելի քան 500 կանանց շրջանում, ովքեր սրտի նոպա են ունեցել, որոնց արդյունքները հրապարակվել են Circulation ամսագրում: Մասնակիցների 95%-ի մոտ, ովքեր սրտի կաթվածից մեկ ամիս առաջ ինքնազգացողության որոշակի փոփոխություն են ունեցել, առավել տարածվածը եղել է անբացատրելի հոգնածությունը:

Սրտաբան Լեսլի Չոն բացատրում է, որ եթե հոգնածությունը վերջերս է հայտնվել կամ շատ ուժեղ է, պետք է հաշվի առնել սրտի նոպայի զարգացման հավանականությունը, հատկապես եթե կինը հոգնում է ամենապարզ գործողություններից՝ ասենք մահճակալը հարդարելուց:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել