• Latest news

Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ շոգին քիչ ջուր խմելու դեպքում

25 հուլիսի, 2021  11:18

Եթե շոգ օրերին մարդը բավարար քանակությամբ ջուր չի խմում, դա կարող է հանգեցնել արյան թանձրացման եւ, որպես հետեւանք, սրտի, երիկամների եւ անոթային համակարգի խանգարումների: Այս մասին հայտնել է սննդաբան Սվետլանա Ֆուսը:

Նրա խոսքով՝ քրտինքի հետ միասին օրգանիզմը կորցնում է ոչ միայն հեղուկը, այլեւ ամենակարեւոր հանքանյութերը՝ կալիում, նատրիում, կալցիում, մագնեզիում եւ քլոր, որոնք օրգանիզմում կարեւոր գործառույթներ են կատարում՝ պահպանում են աղաջրային, թթվահիմնային հավասարակշռությունը, պատասխանատու են սրտամկանների կծկման, անոթային տոնուսի համար, մասնակցում են նյարդային ազդակների փոխանցմանը եւ այլն:

Ինչպես նշել է մասնագետը, շոգին կարեւոր է շատ սովորական մաքուր ջուր խմել, որը նույնպես էլեկտրոլիտներ է մատակարարում: Բացի այդ, շատ հանքանյութեր կան բանջարեղենի, հատապտուղների եւ մրգերի մեջ:

«Հենց դրանք ամռանը պետք է կազմեն մեր սննդակարգի հիմքը: Դրանք պարունակում են ոչ միայն օգտակար հանածոներ, այլեւ բավարար քանակությամբ ջուր: Այսպես, օրինակ, վարունգի եւ լոլիկի մեջ մինչեւ 95% հեղուկ կա, հատապտուղների եւ մրգերի մեջ՝ 80-90%»,- իր Instagram-ում հայտնել է սննդաբանը:

Ինչ մթերքներ է հարկավոր ուտել ամռանը՝

Նատրիումի եւ քլորի աղբյուրներ՝ ձավարեղեն, կաթնամթերք, ձուկ, սունկ եւ ընդեղեն,

Կալցիումի աղբյուրներ՝ կեֆիր, յոգուրտ, մածուն, կաթնաշոռ եւ կանաչ տերեւային բանջարեղեն,

Մագնեզիումի աղբյուրներ՝ ծովային կաղամբ, շիլաներ, ընդեղեն, կակաո, մուգ շոկոլադ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել