• Latest news

Ի՞նչ կլինի մի քանի օր միայն հատապտուղներ ուտելու դեպքում

25 հուլիսի, 2021  16:04

Այսպես կոչված հատապտուղների վրա հիմնված դետոքս-դիետաները, որոնք լայնորեն գովազդվում են շատ բլոգերների կողմից, կարող են առողջության համար վտանգ ներկայացնել, զգուշացնում է սննդաբան Օլգա Դեկկերը (Ռուսաստան):

Առողջ ապրելակերպի շատ բլոգերներ խորհուրդ են տալիս օրական 5 անգամ 250 գրամ տարբեր հատապտուղներ օգտագործել եւ առնվազն ութ բաժակ ջուր խմել՝ կոճապղպեղի, լայմի կամ կիտրոնի հավելումով: Սակայն, ինչպես նշել է սննդաբանը, այսպիսի սննդակարգը կարող է էներգիայի հոսք ապահովել օրգանիզմին, բայց, անշուշտ, չի մաքրի այն «տոքսիններից»:

«Այս դեպքում դուք կստանաք վիտամինների եւ բջջանյութի լիցք: Բայց մինուսներն ավելի շատ կլինեն: Նախ՝ սննդակարգում կլինեն միայն ածխաջրեր՝ առանց ճարպերի եւ սպիտակուցների, որոնք նյութ են բջիջների կառուցման համար: Երկրորդ՝ հատապտուղների եւ մրգերի մեջ շատ շաքար կա: Նորման ոչ ավելի, քան օրական 30 գրամն է: Երրորդ՝ մեծ քանակությամբ հատապտուղները ծանրաբեռնվածություն կստեղծեն աղեստամոքսային տրակտի վրա, որի հետեւանքով ենթաստամոքսային գեղձը կարող է չհաղթահարել բջջանյութերի այդպիսի ծավալը»,- իր Instagram-ում նախազգուշացրել է մասնագետը:

Նրա խոսքով՝ հատապտուղների դետոքսն իրականում սթրեսի կենթարկի օրգանիզմը, կդանդաղեցնի նիհարելու գործընթացը եւ կնվազեցնի մկանային զանգվածը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել