• Latest news

Քաղցկեղի դեմ պայքարելու ամենաարդյունավետ մեթոդներից է դրա կանխարգելումը. Նվարդ Քոչարյան

21 հուլիսի, 2021  23:00

Հունիս ամսին Երևանում կայացավ “Առողջապահություն և Իննովացիա” միջազգային Կոնֆերանսը, որտեղ հայ և միջազգային մի շարք մասնագետներ խոսեցին քաղցկեցի դեմ պայքարի ռազմավարությունների, քաղցկեղի ռիսկի նվազեցման և նոր մոտեցումների մասին։ Այս առիրթով զրուցել ենք միջոցառման կազմակերպիչ՝ Եվրոպա Դոննա հակաքաղցկեղային կազմակերպության նախագահ Նվարդ Քոչարյանի հետ։

Եվրոպա Դոննան պարբերաբար հանդես է գալիս քաղցկեղի թեմայով կոնֆերանսներով և միջոցառումներով։ Ի՞նչպես կգնահատեք այս կոնֆերանսի անցկացումը և որո՞նք էին միջոցառման առաջնային թեմաները։

Եվրոպա Դոննա Արմենիան յուրաքանչյուր տարի, բացառությամբ իհարկե նախորդ տարվա, կազմակերպում է ամենամյա կոնֆերանս՝ նվիրված քաղցկեղի հիմնախնդիրներին։ Յուրաքանչյուր տարի ընտրվում է ավելի շեշտադրված ուղղություն, սակայն առանցքային հարցերը մշտապես վերաբերում են քաղցկեղին։ Այս տարվա կոնֆերանսին խոսեցինք ոլորտի իննովացիաների մասին, քննարկեցինք քաղցկեղի ընդհանուր խնդիրները և առանձնակի խոսեցինք քաղցկեղածին ազդակների նվազեցման, կրծքագեղձի և փոքր կոնքի օրգանների, ինչպես նաև թոքի և գլուխ պարանոցի քաղցկեղների մասին։ Հրավիրված էին հայտնի պրոֆեսորներ Գերմանիայից, Ավստրիայից, Ռուսաստանից։ Ցավոք, համավարակի պատճառով ոչ բոլոր հյուրերը կարողացան գալ։ Հրավիրյալ պրոֆեսորները հայաստանյան առաջատար մասնագետների հետ բավականին արդյունավետ քննարկումներ ունեցան քաղցկեղի հիմնախնդիրների, առանձին բարդ դեպքերի շուրջ։ Որպես մասնակիցներ հրավիրվել էին նաև առաջնային օղակի բժիշները և մարզային օնկոլոգները, ինչը, ըստ իս, էապես կօգնի նրանց հատկապես նորարարական մոտեցումներին ծանոթանալու հարցում։

Ինչպե՞ս եք գնահատում քաղցկեղի դեմ պայքարը Հայաստանում, ո՞ր ուղղություններին է հարկավոր ավելի շատ ուշադրություն դարձնել։

Անելիքները չափազանց շատ են։ Համավարակի շրջանում քաղցկեղի դեմ պայքարը զգալիորեն դանդաղեց։ Չէի ասի, թե ամեն ինչ վատ է, բայց բայց լիովին գոհ լինել ևս չենք կարող։ Մեր կազամակերպությունն էլ պլանավորել էր բազմաթիվ ծրագրեր, որոնք չկարողացանք իրականացնել։ Հիմա բոլորս պետք է սկսենք ավելի ինտենսիվ աշխատենք այս ուղղությամբ, որպիսի բացը լրացնենք։ Դեռևս անցյալ տարվանից մենք սկսեցինք խոսել այն գործոնների մասին, որոնք քաղցկեղի առաջացման ռիսկ են պարունակում և այս տարի ևս շարունակելու ենք նույն ուղղությամբ։ Ինտենսիվորեն աշխատելու ենք հանրային իրազեկվածության բարձրացմանն ու քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ուղղված միջոցառումների իրականացման վրա։

Այս տարի Եվրոպա Դոննան հայտարարել է քաղցկեղածին ազդակների ռիսկի նվազեցման նվիրված տարի։ Ի՞նչ է իրենից ներկայացնում քաղցկեղածին ազդակների ռիսկի նվազեցումը և ի՞նչպես կարող է հասարակությունը նվազեցնել այդ ռիսկերը։

Քաղցկեղի դեմ պայքարելու ամենաարդյունավետ մեթոդներից է դրա կանխարգելումը։ Կանխարգելման առաջնային ու կարևորագույն քայլերից է վնասակար սովորություններից հրաժարվելը կամ դրանց փոխարինումը ավելի քիչ վնասակար այլընտրանքներով։ Օրինակ, շատ դժվար է բացառել ոգելից խմիչքների օգտագործումը, բայց կարելի է սահմանափակել դրա քանակը և օգտագործել ծացր ալկոհոլի պարունակությամբ խմիչքներ, ինչպիսին է գինին։ Քաղցկեղածին ազդակներից ամենավտանգավորը ծխելն է, քանի որ սիգարետի այրման արդյունքում արտազատվում են բազմաթիվ քաղցկեղածին նյութեր։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է անհապաղ թողնել ծխելը, ծայրահեղ դեպքում նիկոտին ստանալ առանց այրման աշխատող այլընտրանքների միջոցով։ Հասարակությանը կոչ եմ անում չանտեսել սեփական առողջությունը, կարևորել ամեն բացվող օրվա գեղեկցությունը և ձգտել առողջ ապրելակերպի, հրաժարվել կամ փոխարինել առողջությանը վնասող սովորությունները: Մեզնից ոչինչ չի պահանջվում վնասակար և քաղցկեղածին ազդակների ռիսկի նվազեցման համար, ոչինչ, բացի ցանկությունից, բացի առողջ ապրելու պարզ նպատակից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ