• Latest news

Ո՞ր կենդանիներն են առավել խոցելի կորոնավիրուսի նկատմամբ

22 հուլիսի, 2021  23:29

SARS-CoV-2 կորոնավիրուսը վարակում է միայն կապիկներին եւ կատվազգիների ներկայացուցիչներին։ Այդ մասին հաղորդվում է հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Emerging Infectious Diseases պարբերականում։

ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ համավարակի ընթացքում բազմիցս ի հայտ են եկել հաղորդագրություններ մարդուց կենդանիներին՝ շներին եւ կատուներին, կենդանաբանական այգիների բնակիչներին՝ առյուծներին, վագրերին, հովազներին եւ գորիլաներին, ինչպես նաեւ ֆերմաներում բնակվող ջրաքիսներին SARS-CoV-2 վիրուսը փոխանցվելու մասին։ Սակայն դեռեւս հստակ հայտնի չէ՝ կենդանիներին ո՞ր տեսակներին է մարդուց կորոնավիրուսը փոխանցվում։

Քանի որ ուղիղ փորձարկումներ հնարավոր չէ անցկացնել կենդանիների շրջանում, Շվեյցարիայի ինֆեկցիոն հետազոտությունների ինստիտուտից եւ Բեռնի համալսարանի վիրուսոլոգիայի եւ իմունոլոգիայի ինստիտուտից գիտնականները Գերմանիայից եւ Կոստա Ռիկայից գործընկերների հետ համատեղ անցկացրել են գիտափորձ։

Նրանք կիրառել են բջիջների եզակի մոդելներ, որոնք ցուցադրում են տարբեր ընտանի եւ վայրի կենդանիների շնչուղիները՝ պահված Բեռնի համալսարանում։ Ընդհանուր առմամբ հետազոտվել է 12 տեսակ կաթնասունի բջիջ՝ ներառյալ կատուները, շները, խոզը, ճագարը, այծը, խոշոր եղջերավորները, ուղտն ու երկու տեսակի չղջիկ։

Լաբորատոր պայմաններում գիտնականները վարակել են բջիջները SARS-CoV-2-ով եւ հետեւել յուրացմանն ու տարածմանը։ Պարզվել է, որ կորոնավիրուսն արդյունավետորեն վարակել է միայն կատուների եւ կապիկների շնչառական ուղիները։ Ճիշտ է, լիագենոմ սեկվենացման անցկացման դեպքում գիտնականները չեն հայտնաբերել նուկլեոտիդային անցումների վառ նախանշաններ, որոնք անհրաժեշտ են կենդանիների մոտ կորոնավիրուսային վարակի լիարժեք զարգացման համար։

Չնայած դրան՝ գիտնականները կոչ են անում հատկապես ուշադիր լինել կենդանիների այդ երկու խմբերի՝ որպես SARS-CoV-2-ի առումով առավել խոցելի կենդանիների վիճակի նկատմամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է