• Latest news

Կարմիր մսի օգտագործումը կարող է կապված լինել սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ռիսկի հետ. հետազոտություն

24 հուլիսի, 2021  13:40

Տավարի, խոզի, ոչխարի մսի եւ կարմիր մսից պատրաստված այլ մթերքների սիրահարների մոտ կարող է բարձր լինել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, եւ այսօրվա դրությամբ ամենամեծ հետազոտությունները հաստատել են դա։

Առողջության պահպանման համար հեղինակները խորհուրդ են տալիս հավ կամ հնդկահավ ուտել կարմիր մսի փոխարեն։

Իրենց հրապարակման մեջ Օքսֆորդի համալսարանի գիտնականները կատարել են 13 խոշոր կոհորտային հետազոտությունների դիտարկում, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 1,4 մլն մարդ։ Բոլոր կամավորականները սննդային սովորությունների եւ կերակրացանկի մանրազնին գնահատում են անցել, նրանց առողջական վիճակին հետեւել են 30 տարվա ընթացքում։

Տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օրական օգտագործված՝ նորմայից ավելի յուրաքանչյուր 50 գրամ չմշակված կարմիր միսը (երաշխավորված ամենօրյա բաժինը 85 գրամ է) 9 տոկոսով բարձրացնում է սրտի իշեմիկ հիվանդության առաջացման ռիսկը։ Մշակված մսի, օրինակ՝ բեկոնի կամ ապուխտի 50 գրամ ավելացման դեպքում այդ ռիսկը մեծանում է 18 տոկոսով։

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ ընտանի թռչնի մսի օգտագործումը ցանկացած քանակությամբ կապված չէ սրտի իշեմիկ հիվանդության առաջացման հավանականության հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ