• Latest news

Չէ՞ որ մենք իրար հասնող ժողովուրդ ենք, դիմակ կրելն ի՞նչ է, որ չանենք․ Ավանեսյանը բերել է Հունաստանի օրինակը

23 հուլիսի, 2021  13:25

Հունաստանում, ուր բավական լավ ցուցանիշ ունեն պատվաստման և հիվանդացությունն էլ կառավարելիի շրջանակներում է, բոլորը անխտիր փակ տարածքներում դիմակ են կրում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Առանց ստիպելու, մարդիկ հոգալով իրենց առողջության մասին և դրսևորելով հարգանք շրջապատի նկատմամբ հանգիստ կրում են դիմակ:

Համոզված եմ, որ մենք էլ կարող ենք առանց պարտադրանքի էլ՝ դրսևորել հանրային պատասխանատվություն և կրել դիմակ խանութ մտնելիս, տրանսպորտում և այլ փակ տեղերում:

Չէ, որ մենք իրար հասնող, մեկս մյուսի համար հոգ տանող ժողովուրդ ենք դիմակ կրելն ի՞նչ է, որ չանենք մեր մեծերին պաշտպանելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել