• Latest news

Կորոնավիրուսի համավարակը կհանգեցնի դիաբետով պացիենտների թվի աճի. գիտնականներ

27 հուլիսի, 2021  10:59

Մարդկանց մոտ կեսի մոտ, ովքեր հոսպիտալացվել են COVID-19-ով, առաջանում է հիպերգլիկեմիա (արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացում) վարակվելուց հետո մի քանի ամսվա ընթացքում։ Ապագայում դա կարող է հանգեցնել շաքարային դիաբետով պացիենտների թվի աճի, նախազգուշացնում են իտալացի գիտնականները։

Ինչպես տեղեկացնում է MedicalXpress-ը, հետազոտության ընթացքւոմ գնահատվում էր 551 մարդու առողջական վիճակը, որոնք Իտալիայում հոսպիտալացվել էին 2020թ. մարտ-մայիսին։ Հիվանդանոցում հայտնվելուց հետո 6 ամսվա ընթացքում պացիենտների 46 տոկոսի մոտ հայտնաբերվել է գլյուկոզայի մակարդակի բարձրացում արյան մեջ, ընդ որում՝ նրանց 35 տոկոսի մոտ հիպերգլիկեմիան պահպանվել է առնվազն 6 ամիս։ Նման մարդկանց մոտ այլ լուրջ բարդություններ էլ են եղել, օրինակ՝ թթվածնի եւ թոքերի վենտիլյացիայի բարձր պահանջվածություն, կլինիկական ախտանշանների վատացում եւ ինտենսիվ թերապիայի անհրաժեշտություն։

Բացի այդ, հիպերգլիկեմիայով պացիենտների մոտ նկատվել է անոմալ հորմոնալ ֆոն. նրանց օրգանիզմում առաջացել է չափից ավելի շատ ինսուլին, ինչը մատնանշում էր ենթաստամոքսային գեղձի գործառույթների խանգարման մասին։ Նրանց մոտ հայտնաբերվել են նաեւ լուրջ շեղումներ բորբոքային ցիտոկինների քանակի առումով, ներառյալ IL-6 ինտերլեյկինը։ IL-6-ի մակարդակն իջեցնող դեղամիջոցներ ստացած պացիենտները ավելի լավ էին հաղթահարում հիպերգլիկեմիան։

Չնայած գլյուկոմետաբոլիկ շեղումները որոշ պացիենտների մոտ ժամանակի ընթացքում նվազում էին, շատ պացիենտներ շարունակում էին տառապել գլյուկոզայի բարձր մակարդակից ուտելուց հետո։ Հետազոտության հեղինակները կանխատեսում են, որ COVID-19 համավարակը կարող է հանգեցնել դիաբետով հիվանդների լուրջ աճի ամբողջ աշխարհում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել