• Latest news

Հայաստանում հեպատիտ B-ով եւ C-ով հիվանդացությունը նվազել է 6 եւ 9 տոկոսով

27 հուլիսի, 2021  15:04

Հայաստանում հեպատիտ B-ով եւ C-ով հիվանդացությունը նվազել է 6 եւ 9 տոկոսով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի վարիչ Ռոմելլա Աբովյանը:

Մասնագետի խոսքով՝ վիրուսային հեպատիտների հետ կապված իրավիճակն այսօր բավական լուրջ է, քանի որ հիվանդությունն ընթանում է գրեթե առանց ախտանիշների, եւ մարդը չի դիմում բժշկի:

Հիվանդությունը հաճախ հայտնաբերվել է վարակումից 15-20 տարի անց, երբ արդեն շատ բարդացումներ կան, այդ թվում՝ լյարդի ցիռոզ կամ արդեն քաղցկեղ:

Մասնագետը նաեւ նշեց, որ մինչեւ 14 տարեկանների շրջանում արդեն չի գրանցվել հեպատիտ B-ի դեպքեր՝ շնորհիվ այդ վիրուսի դեմ պատվաստման ծրագրի, որը ներդրվել է 1999 թվականից: Սակայն հեպատիտ C-ի դեմ պատվաստանյութ դեռ գոյություն չունի:

Իր հերթին, Նարինա Սարգսյանցը նշեց, որ 2018-ին մասնագետների տվյալներով՝ Հայաստանումը պետք է լիներ մոտ 68 000 պացիենտ՝ վարակված հեպատիտ С-ով:

  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել