• Latest news

Պատվաստման 34-ամյա հակառակորդը մահացել է կորոնավիրուսից

28 հուլիսի, 2021  11:19

Բրեդֆորդից պատվաստման 34-ամյա հակառակորդը մահացել է կորոնավիրուսից, հաղորդում է Daily Mail-ը:

Ֆուտբոլային մարզիչ Մեթյու Քինանը վարակվել է կորոնավիրուսով հուլիսին:

Նրա վիճակը շարունակել է վատանա, եւ երկու շաբաթ առաջ նրան հոսպիտալացրել են:

Հիվանդանոցում նրան արհեստական կոմայի մեջ են մտցրել եւ միացրել ԹԱՕ սարքը: Սակայն հուլիսի 26-ին նա մահացել է:

Նրա ընկերը պատմել է, որ Քինանը մտափոխվել էր եւ ցանկանում էր պատվաստվել, սակայն արդեն շատ ուշ էր:

«Ես տեղադրում եմ այս գրառումը նրա հոր թույլտվությամբ: Նա պատվաստման հակառակորդն էր, քանի դեռ չվարակվեց կորոնավիրուսով: Եթե ժամանակը ետ տայինք, նա կպատվաստվեր: Ամենածանր պացիենտները 40 տարեկանից ցածր չպատվաստված մարդիկ են»,-գրել է Քինանի բժիշկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել