• Latest news

Բուլղարիայում COVID-19-ից 10 000 մարդ է մահացել պատվաստման սխալ կազմակերպման պատճառով

29 հուլիսի, 2021  11:25

Բուլղարիայում COVID-19-ից 10 000 մարդ է մահացել պատվաստման սխալ կազմակերպման պատճառով։ Այս մասին ասել է Բուլղարիայի առողջապահության նախարար Ստոյչո Կացարովը։

Ինչպես գրում է Sofia Globe թերթը, սխալն այն էր, որ բնակչության պատվաստման ծրագիրը չէր նախատեսել առաջնահերթություն 60-ից բարձր տարիքի քաղաքացիների համար։ Արդյունքում՝ Բուլղարիայում կորոնավիրուսից մահացածների 80 տոկոսը ավագ տարիքի մարդիկ էին։

Կացարովը այդ կարգի մարդկանց թվին է դասել նաեւ քրոնիկական հիվանդություններ ունեցող անձանց, որոնք հետագայում կաող են առաջ բերել հիվանդության ծանր ընթացք։ Ինչպես նշել է բուլղարացի պաշտոնյան, դա երկրին ավելի քան 10 000 կյանք է արժեցել։

Առողջապահության նախարարը նաեւ սխալ է անվանել AstraZeneca պատվաստանյութին գերակայություն տալը՝ ի վնաս երեք այլ դեղամիջոցների, որոնք հավանության էին արժանացել Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) կողմից։ Կացարովը ուշադրություն է դարձրել նաեւ  վատ լոգիստիկային պատվաստման կազմակերպման ժամանակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել