• Latest news

Թեթեւ COVID-19-ից 8 ամիս հետո առաջանո՞ւմ են արդյոք պացիենտների հիշողության հետ կապված խնդիրներ

30 հուլիսի, 2021  21:38

Շատ պացիենտներ, որոնք կորոնավիրուսի վարակը հաղթահարել են առանց հոսպիտալացման, 8 ամիս հետո դժգոհում էին հիշողության թուլացումից եւ առողջության ընդհանուր վատացումից։ Այս մասին ասվում է JAMA Network Open-ում հրապարակված հետազոտությունում։

Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն, շատ մարդկանց մոտ անցկացրած COVID-19-ից հետո հաճախ վատանում է կոգնիտիվ առողջությունը՝ թուլանում են հիշողությունը, ուշադրությունը, հնարամտությունը։ Սակայն այս ամենը ցուցադրող հետազոտությունները հիմնված էին այն պացիենտների տվյալների վրա, որոնք ծանր վարակ էին տարել։

Օսլոյի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունում գիտնականները կենտրոնացել են այն պացիենտների վրա, որոնք COVID-19-ի թեթեւ ձեւով էին վարակվել։ Նրանք հետազոտությունում վերլուծել են 13 000 մարդու տվյալներ, որոնք անցել էին կորոնավիրուսի ՊՇՌ թեստավորում 2020թ. փետրվար-ապրիլին։ Բոլոր մասնակիցների մոտ եղել են մրսածության ախտանշաններ, բայց ախտորոշումը հաստատվել է միայն 651 մարդու մոտ։ Նրանցից ոչ մեկը չի հոսպիտալացվել։

Այդ պացիենտները 8 ամիս հետո անցել են անկետավորում կոգնիտիվ առողջության պարզման համար։ Հիշողության հետ կապված խնդիրներից դժգոհել է մասնակիցների 11 տոկոսը։ Ընդ որում՝ քովիդ-բացասական խմբում այդ ցուցանիշը շատ ավելի փոքր էր՝ 4 տոկոս։ Վիճակագրական անալիզը ցույց է տվել, որ կորոնավիրուսի դրական թեստը վկայում է հիշողության խախտումների ռիսկի բարձրացման մասին մոտ 5 անգամ ավելի, միջին ցուցանիշների համեմատությամբ։

Քովիդ-դրական խմբում մասնակիցների 12 տոկոսը դժգոհել է ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներից։ Մասնակիցների 82 տոկոսը, որ դժգոհում էր հիշողության վատացումից, տեղեկացրել է նաեւ առողջության էական վատացման մասին։ Սակայն դեպրեսիայի, ուժի անկման կամ ցավի մասին տարբեր խմբերի մասնակիցները տեղեկացրել են մոտավորապես նույն հաճախությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել