• Latest news

Վնասո՞ւմ է արդյոք մաքրությունը երեխայի իմունային համակարգին

31 հուլիսի, 2021  19:17

Իմունային խախտումների այսպես կոչված հիգիենիկ հիպոթեզը պոպուլյար է դարձել դեռեւս 1980-ականներից։ Այդ հիպոթեզի կողմնակիցները կարծում են, որ չափից ավելի մաքրությունը եւ միկրոբների հետ շփման փոքրացումը մանուկ հասակում վատ են ազդում իմունային համակարգի վրա եւ նախատրամադրում, օրինակ, ալերգիաների։ Սակայն վերջին գիտական տվյալները այդ հիպոթեզը չեն հաստատում։

Լոնդոնի Համալսարանական քոլեջի եւ Լոնդոնի հիգիենայի եւ մերձարեւադարձային բժշկության դպրոցի գիտնականները կարծում են, որ հիգիենկ հիպոթեզի կողմնակիցները պարզեցնում են կապը մանկական հիգիենայի եւ իմունային խախտումների ռիսկի միջեւ։ Վերջերս Journal of Allergy and Clinical Immunology ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց  է տվել, որ սովորական հիգիենիկ գործողությունները չպետք է «զոհաբերել» միկրոբների հետ շփումն ավելացնելուն։ Տան լավ սանիտարական վիճակը, մասնագետների խոսքով, չափազանց կարեւոր է առողջության համար, իսկ երեխաները կարող են շփվել միկրոօրգանիզմների աղբյուրների հետ՝ մնալով մաքուր շրջակա միջավայրում։

«Միկրոօրգանիզմների ազդեցությունը վաղ փուլում իմունային համակարգին պարտադիր է՝ «սովորեցնելու» եւ նյութափոխանակության համար։ Բայց ավելի քան 20 տարվա ընթացքում գոյություն ունի նարատիվ, ասես ձեռքերը լվանալու եւ ընտանեկան հիգիենայի գործողությունները, որոնք անհրաժեշտ են հիվանդածին միկրոբների դեմ պայքարի համար, արգելակում են շփումը օգտակար միկրոօրգանիզմների հետ»,- ասել է հետազոտության համահեղինակ, Լոնդոնի Համալսարանական քոլեջի մասնագետ Գրեհեմ Ռուքը։

Գիտնականները ներկայացրել են հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ նման միկրոօրգանիզմների աղբյուր երեխայի համար դառնում են մայրը, ընտանիքի անդամները եւ բնականաբար՝ շրջապատը։ Միկրոբների մեջ, որոնք սովորաբար ներկա են բնակարանում, շատ քիչ են բակտերիաները, որոնք կարող են օգուտ բերել իմունային համակարգին։ Բայց դրանց մեջ կարող են լինել բակտերիաներ, որոնք պոտենցիալ վտանգավոր են առողջության համար։ Ուստի, վարակի կանխարգելման պարզ միջոցները՝ ձեռքերը լվանալը եւ տունը կանոնավոր մաքրելը, չպետք է անտեսել։ Միեւնույն ժամանակ, անհանգստանալու հարկ չկա, թե այդ միջոցները մեզ մեկուսացնում են հարկավոր բակտերիաներից։

Տեսության հեղինակները նաեւ նշում են, որ իմունիտետի մարզման համար բոլորովին հարկ չկա, որ երեխաները հիվանդանան վարակիչ հիվանդություններով։ Դրանց հարուցիչներին կամ դրանց բաղադրիչներին երեխաները հանդիպում են պատվաստման ժամանակ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ պատվաստանյութերը մարզում են  իմունային համակարգն այնպես, ինչպես մինչ այդ դա անում էին իրենք՝ վարակները։ Եվ հակառակ լուրերի, որոնք սովորաբար զանգվածայնորեն սկսել են տարածվել համավարակի սկսվելուն պես, պատվաստանյութերը չեն թուլացնում իմունային համակարգը։

Սակայն չպետք է մոռանալ, որ մաքրությամբ չափից ավելի հրապուրվելը եւ չափից ավելի շատ քիմիկատների օգտագործումը տունը մաքրելու համար կարող են ավելի շատ վնաս պատճառել, քան օգուտ բերել։ Մասնավորապես, այդ քիմիկատները կարող են նպաստել իմունային խախտումների, այդ թվում ալերգիայի եւ բրոնխիալ ասթմայի առաջացմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ