• Latest news

Ո՞ր մթերքն է օգնում այրել ճարպը քնի ժամանակ

2 օգոստոսի, 2021  12:45

Նիհարելու համար ամենեւին պարտադիր չէ քնել սոված փորին, պնդում է սննդաբան-էնդոկրինոլոգ Անժելիկա Չիժը (Ռուսաստան): Նրա խոսքով՝ մինչեւ կեսգիշեր օրգանիզմում արտադրվում է ճարպ այրող հորմոն՝ սոմատոտրոպին:

«Դրա արտադրման համար պետք է կատարել երկու քայլ: Առաջին քայլը՝ քնելուց առաջ ուտել երկու խաշած ձվի սպիտակուց: Երկրորդ քայլը՝ պառկել քնելու մինչեւ երեկոյան ժամը 11-ը: Առավոտյան 300 գրամ քաշ կորցրած կլինեք»,-ասել է նա «Դոկտոր Պիտեր» պորտալի հետ զրույցում:

Մասնագետը նաեւ թվարկել է մթերքները, որոնցից չպետք է ազատվել նույնիսկ դիետայի ժամանակ: Առաջին հերթին դրանք սպիտակուց պարունակող մթերքներն են՝ հավ, հնդկահավ, ձուկ, ձու եւ ոչ ճարպոտ միս: Դրանք բոլորն անհրաժեշտ են ոսկորների ամրության, իմունային համակարգի, մաշկի լավացման  եւ հորմոնների արտադրման համար: Բացի այդ, չպետք է մոռանալ բջջանյութերի մասին, որոնցով հարուստ են բանջարեղենը, մրգերը, լոբազգիները, կանաչին:

Էնդոկրինոլոգը նաեւ հիշեցնում է ջրային բալանսի պահպանման կարեւորության մասին:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել