• Latest news

Հեպատիտ A-ի ախտանիշները. ի՞նչ պետք է իմանալ

2 օգոստոսի, 2021  21:33

Դեղնախտը, վատառողջությունը, ջերմությունը, ախորժակի նվազումը, զզվանքը եւ լուծը կարող են վկայել հեպատիտ Ա-ով վարակման մասին: Այս մասին «Գովորիտ Մոսկվա»-ին տված հարցազրույցում հայտնել է լյարդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Սերգեյ Բացկիխը:

Նրա խոսքով՝ բնակչության 63 տոկոսը բախվում է հեպատիտ A-ին:

«Վիրուսային հեպատիտ A-ն եւ E-ն տարբերվում են վիրուսային հեպատիտ B-ից, C-ից եւ դելտայից: Դրանք փոխանցվում են սկզբունքորեն այլ կերպ՝ ջրի, սննդի եւ կեղտոտ ձեռքերի միջոցով: Հեպատիտի բարձր հաճախականությունը հարուցիչի փոխանցման ֆեկալ-բերանային ճանապարհով վկայում է կյանքի ոչ այնքան լավ որակի, ջրի ցածր որակի եւ պատվաստման անբավարար մակարդակի մասին»,-ասել է բժիշկը:

Նա հավելել է, որ ինկուբացիոն շրջանից հետո, որը կարող է տեւել մի քանի օրից մինչեւ մի քանի շաբաթ, սուր վիրուսային հեպատիտ A է զարգանում, որի ընթացքում հիվանդը հատկապես վարակիչ է:
Ամենից հաճախ հեպատիտ A-ն կարող է տարածվել այն շրջաններում, որտեղ ջրամատակարարման հետ կապված խնդիրներ կան, օրինակ՝ Հյուսիսային Կովկասի եւ Վոլգայի տարածաշրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է