• Latest news

Հիվանդների 70 տոկոսի մոտ COVID-19-ի ախտանիշները պահպանվում են վեց ամիս

3 օգոստոսի, 2021  23:24

Հիվանդների ավելի քան 70 տոկոսի դեպքում COVID-19-ի ախտանիշները պահպանվում են մի քանի ամիս: Այս մասին ասվում է Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների նոր հետազոտության մեջ:

«Իզվեստիա»-յի փոխանցմամբ՝ գիտնականները վերլուծել են 2020 թվականի հունվարից մինչեւ 2021 թվականի մարտը հրապարակված 45 տարբեր հետազոտությունների արդյունքները եւ պարզել, որ ամենից հաճախ հիվանդները հայտնում են հեւոցի, հոգնածության եւ քնի խանգարումների մասին: Ընդհանուր առմամբ, փորձագետները հայտնաբերել են 84 տարբեր ախտանիշներ, այդ թվում՝ համի եւ հոտի կորուստ, դեպրեսիա, անհանգստություն, կրծքավանդակի ցավ եւ ջերմություն, ինչպես նաեւ՝ ճանաչողական խանգարումներ, ինչպիսիք են հիշողության կորուստը եւ կենտրոնանալու հետ կապված դժվարությունը:

Ինչպես պարզվել է, ախտորոշումից վեց ամիս անց հիվանդների 72.5 տոկոսը բողոքում էր առնվազն մեկ կայուն ախտանիշից: Դա կարող է նշանակել, որ հիվանդությունը ազդել է օրգանիզմի տարբեր համակարգերի վրա՝ սրտանոթային, շնչառական, նյարդային, մկանային եւ իմունային:

Շատ դեպքերում հիվանդները բողոքում էին հոգնածությունից, հետազոտության մասնակիցների մոտ 40 տոկոսը նշում էր այս ախտանիշը, շնչառության պակասը (36 տոկոս) եւ քնի խանգարումը (29 տոկոս): Կենտրոնանալ չկարողանալը, դեպրեսիան, անհանգստությունը, ընդհանուր ցավը եւ անհարմարավետությունը սովորական էին: Որոշ հիվանդներ ֆորմալ վերականգնումից ամիսներ անց այդպես էլ չեն վերականգնել հոտառությունը կամ համը:

Հետազոտության հեղինակները նաեւ ընդգծել են, որ հոսպիտալացված հիվանդների երիտասարդ տարիքը նրանց չի պաշտպանել վարակի երկարաժամկետ հետեւանքներից:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ