• Latest news

Առավոտյան ո՞ր սովորություններն են մոտեցնում մահը

4 օգոստոսի, 2021  09:48

Առավոտյան որոշ սովորություններ շատ վնասակար են առողջության համար եւ կարող են նպաստել լուրջ հիվանդությունների զարգացմանն ու մոտեցնել մահը: Այս մասին գրում է «MK»ն

Նախաճաշից հրաժարվելը, շատ մասնագետների կարծիքով, վնասակար է առողջության համար: Եթե մարդը չի նախաճաշում, դա 87%-ով մեծացնում է սրտանոթային հիվանդություններից մահվան հավանականությունը: Բացի այդ, նախաճաշի բացակայությունն ազդում է մարդու քաշի վրա: Մարդիկ, ովքեր առավոտյան լավ են սնվել, օրվա ընթացքում գրեթե երկու անգամ ավելի շատ կալորիա են այրում:

Ուտելուց առաջ սուրճ խմելը եւս մեկ վտանգավոր սովորություն է, որը կարող է լուրջ վնաս հասցնել օրգանիզմին: Ինչպես պարզել են մասնագետները, դատարկ ստամոքսին խմած սեւ սուրճը կարող է ազդել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վրա: Նախաճաշից առաջ խորհուրդ է տրվում մեկ բաժակ գոլ ջուր խմել, իսկ սուրճ կարելի է խմել միայն ուտելուց հետո:

Գիտնականները պնդում են, որ նախաճաշին մեկ բաժակ հյութը, ինչպես ցանկացած այլ քաղցր ըմպելիք, 16%-ով մեծացնում է շաքարային դիաբետի առաջացման վտանգը: Այս ըմպելիքն ավելի լավ է փոխարինել բջջանյութի բարձր պարունակությամբ թարմ մրգերով: Պետք է նաեւ հաշվի առնել, որ երկարատեւ հագեցման համար անհրաժեշտ է սնվել սպիտակուցներով եւ ճիշտ ճարպերով հարուստ մթերքներով:

Բացի այդ, ըստ մասնագետների, օրական մեկ կտոր բեկոնը կարող է 20%-ով մեծացնել աղիքային քաղցկեղի հավանականությունը: Այս մթերքի ընդամենը 25 գրամը կարող է հանգեցնել հաստ աղիքում ուռուցքի առաջացման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է