• Latest news

Գիտնականները գտել են նոր միջոց կորոնավիրուսի դեմ

4 օգոստոսի, 2021  13:23

Ապագայում կորոնավիրուսի դեմ կարող է օգտագործվել ծաղկավոր Nigella sativa  բույսը (ցանքային սեւասոնիճ), որն աճում է Հյուսիսային Աֆրիկայում եւ Արեւմտյան Ասիայում։ Այս մասին տեղեկացվում է Clinical and Experimental Pharmacology and Physiology ամսագրում հրապարակված հոդվածում։

Ինչպես նշում է MedicalXpress-ը, N.sativa-ի ակտիվ բաղադրիչը՝ տիմոխինոնը, կարող է միանալ SARS-CoV-2 կորոնավիրուսի S-սպիտակուցի հետ եւ չթողնել, որ վիրուսը թոքային վարակ առաջացնի։ Ավելին, գիտնականները կարծում են, որ այդ նյութը կարող է նաեւ արգելակել ցիտոկինային գրոհը։

Հետազոտություններն արդեն ապացուցել են, որ տիմոխինոնը կանխում է բորբոքային քիմիական նյութերի, ինչպիսին են ինտերլեյկինները, արտազատումը։ Դա նշանակում է, որ այն կարող է պոտենցիալ դեր խաղալ ալերգիկ վիճակների, օրինակ՝ ասթմայի կամ էկզեմայի, ինչպես նաեւ արթրիտի բուժման համար, ներառյալ ռեւմատոիդն ու օսթեոարթրիտը, եւ անգամ ցրված սկլերոզը։

Ցանքային սեւասոնիճը օգտակար է նաեւ բարձր զարկերակային ճնշումը, խոլեստերինի բարձր մակարդակը եւ շաքարային դիաբետը բուժելիս։ Որպես հակաբորբոքային միջոց N.sativa-ն օգնում է ալերգիկ ռինիտ եւ սինուսիտ, ինչպես նաեւ մանկական էպիլեպսիա ունեցող պացիենտներին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։