• Latest news

Հազվագյուտ հիվանդությամբ տղամարդուն թվում էր, որ իր վրա փոքրիկ մարդուկներ են հարձակվում

4 օգոստոսի, 2021  11:24

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Պունա քաղաքից 63-ամյա տղամարդը տառապում է հազվագյուտ նյարդահոգեբանական վիճակից, որի պատճառով նրան թվում էր, որ իր վրա փոքրիկ մարդուկներ են հարձակվում:

Ինչպես հայտնում է News 18 հեռուստաալիքի կայքը, հիվանդի մոտ ախտորոշվել էր այսպես կոչված Ալիսան հրաշքների աշխարհում սինդրոմը, որի ախտանիշներից մեկը տեսողական ընկալման աղավաղումն է: Օրինակ, մարդիկ եւ առարկաները կարող են ավելի փոքր թվալ հիվանդին, քան նրանք իրականում կան:

Հիվանդին թվում էր, որ իր վրա հարձակվում են մատի չափ հարյուրավոր փոքր մարդուկներ: Նա նաեւ տառապում էր այս հալյուցինացիաների կրկնվող նոպաներից: Սկզբում նրա ընտանիքն անտեսում էր այս փաստը, այդ իսկ պատճառով տղամարդն անմիջապես չսկսեց բուժօգնություն ստանալ: Սակայն մի քանի ամսվա բուժումից հետո տղամարդու առողջությունը զգալիորեն բարելավվել է:

«Ինձ վրա հարձակվում էր մոտ 200 մարդ: Նրանք շատ փոքր էին: Հարազատներս ասում են, որ ես բարձր բղավում էր նրանց վրա: Ես թոշակառու եմ եւ անընդհատ նստած եմ տանը: Առնվազն օրական երկու անգամ ինձ մոտ միտք էր առաջանում, որ փոքրիկ մարդուկներ են հարձակվում: Այժմ ես կարող եմ հանգիստ քնել, եւ ինձ մոտ նման մտքեր այլեւս չկան»,- ասել է տղամարդը:

Նյարդահոգեբույժ Դհարմենդրա Քենդրեն, ով բուժում էր հիվանդին, բացատրել է, որ սա ծայրահեղ հազվագյուտ հիվանդություն է, որը հանդիպում է մեկ միլիոնից մեկ մարդու մոտ: Այս խանգարումը կարող է առաջանալ թմրանյութերի օգտագործման կամ նյութափոխանակության կամ էլեկտրոլիտների անհավասարակշռության հետեւանքով: Կոնկրետ այդ հիվանդի դեպքում հալյուցինացիաները կարող էին առաջանալ հետտրավմատիկ սթրեսից: Ըստ մասնագետի՝ տարեց մարդկանց մոտ հետտրավմատիկ սթրեսը կամ նույնիսկ երկարատեւ անքնությունը կարող են այս համախտանիշին բնորոշ հալյուցինացիաներ առաջացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել