• Latest news

Կորոնավիրուսով հիվանդների արցունքները կարող են վարակման աղբյուր լինել. հետազոտություն

5 օգոստոսի, 2021  11:30

Կորոնավիրուսը պոտենցիալ կերպով կարող է փոխանցվել վարակված անձի արցունքների միջոցով, նույնիսկ եթե նրանք աչքերի վարակի որեւէ նշան չունեն: Նման անսպասելի եզրակացության են հանգել Ամրիտսարի (Հնդկաստան) բժշկական քոլեջի գիտնականները:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ համավարակի սկզբում հայտնի էր դարձել, որ SARS-Cov-2-ը կարող է ներթափանցել աչքեր եւ այնտեղ մնալ բավականին երկար ժամանակ:

Նոր հետազոտությունը, որն իրականացրել են Ամրիցարի բժշկական քոլեջի գիտնականները, ընդգրկել է հաստատված COVID-19-ով 120 հիվանդի: Դրանցից 60-ի մոտ ակնաբուժական ախտանշանների տարբեր տեսակներ են առաջացել, այդ թվում՝ կոնյուկտիվիտ, բորբոքում եւ արտասովոր լորձաթաղանթ: Մյուս 60 հիվանդների մոտ աչքի վնասման նշաններ չեն եղել:

Գիտնականներն արցունքների նմուշներ են վերցրել բոլոր մասնակիցներից եւ փորձարկել են դրանք վիրուսի համար ՊՇՌ թեստի միջոցով: Վիրուսը հայտնաբերվել է 21 հիվանդի (17.5 տոկոս) նմուշներում, եւ նրանցից 10-ի մոտ ակնաբուժական որեւէ ախտանիշ չի եղել: Ըստ գիտնականների՝ սա վկայում է այն մասին, որ վարակվածները կարող են տարածել վարակը, այդ թվում՝ արցունքների միջոցով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել