• Latest news

Լրիվ պատվաստված մարդկանց կորոնավիրուսով վարակվելու ռիսկը նվազեցված է 50-60 տոկոսով

5 օգոստոսի, 2021  13:38

Զանգվածային պատվաստումն իսկապես արգելակում է կորոնավիրուսի տարածումը եւ կյանքեր փրկում։ Այս մասին ասվում է REACT-1 ազգային հետազոտության  միջանկյալ տվյալներում, որոնք ներկայացրել են Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները։

Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն, REACT-1 հետազոտության հերթական փուլի ընթացքում՝ հունիսի 24-ից մինչեւ հուլիսի 12-ը, մոտ 100 000 կամավորական ՊՇՌ թեստ է հանձնել։ Պարզվել է, որ կորոնավիրուսի «հնդկական» տարբերակը՝ «դելտան», վերջնականապես դուրս է մղել մնացածին՝ հիվանդացածների 100 տոկոսը վարակվել էր այդ շտամով։

Վարակի ամենաբարձր տարածում եղել է 13-24 տարեկան երիտասարդների շրջանում (յուրաքանչյուր 56-րդը, 1,56 տոկոս), տարիքային այս խմբին բաժին է ընկնում COVID-19-ի նոր դեպքերի 50 տոկոսը։ Հիվանդացության ամենացածր մակարդակ ունեցել է 75 եւ ավելի տարիքի մարդկանց խումբը՝ ընդամենը 0,17 տոկոս։ Դա բացատրվում է նրանով, որ տարեց մարդիկ առաջինն են պատվաստանյութեր ստացել։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի տարածվածությունը լրիվ պատվաստվածների շրջանում երեք անգամ ավելի քիչ է նրանց համեմատ, ովքեր պատվաստում չեն ստացել՝ 0,21 տոկոս 0,40-ի դիմաց։ Տվյալների շտկումից հետո՝ տարբեր գործոնների հաշվառմամբ, հետազոտության հեղինակները պարզել են վարակման ռիսկի նվազում այն քաղաքացիների մոտ, ովքեր պատվաստանյութի երկու չափաբաժինն էլ ստացել են. 50-60 տոկոս չպատվաստվածների համեմատ։

Հետազոտողների խոսքով՝ լրիվ պատվաստված, բայց վարակված մարդիկ պակաս հավանական է, որ վարակեն ուրիշներին, որովհետեւ նրանց մոտ ավելի քիչ է վիրուսային բեռնվածությունը, եւ հետեւաբար՝ նրանք ոչ մեծ քանակությամբ վիրուսային մասնիկներ են արտազատում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է