• Latest news

Գիտնականները բացահայտել են երեխաների համար կորոնավիրուսի վտանգավոր հետեւանքի մեխանիզմը

12 օգոստոսի, 2021  23:30

Մաունթ Սինայ բժշկական կենտրոնի գիտնականները բացահայտել են երեխաների համար կորոնավիրուսի հազվադեպ, բայց մահացու վտանգավոր հետեւանքի մեխանիզմը։ Խոսքը բազմահամակարգային բորբոքային համախտանիշի կամ MIS-C-ի մասին է։

Ինչպես տեղեկացնում է MedicalXpress-ը, նոր հետազոտության հեղինակները ուսումնասիրել են COVID-19 ունեցող պացիենտների արյան նմուշներից արտազատված ՌՆԹ-ն։ Նրանք հայտնաբերել են, որ MIS-C ունեցող երեխաների մոտ ճնշվում են իմունային համակարգի սպեցիֆիկ բջիջները, որոնք պայքարում են վարակների դեմ, եւ դա կապված է կայուն բորբոքային պատասխանի հետ կորոնավիրուսի դեպքում։

Կորոնավիրուսի համավարակի սկզբից ԱՄՆ-ում գրանցվել է MIS-C-ի ավելի քան 2600 դեպք։ Չնայած որպես հիմնական պատճառ ենթադրվում էր աուտոիմունային հիվանդությունը, այդ վիճակի ժամանակ գործի դրված կոնկրետ գեները, բջիջների ուղիներն ու տեսակները մնում են անհայտ։

Գիտնականները որոշել են գենային ցանցերը, որոնք մասնակցում են MIS-C-ին, եւ պարզել, որ տեղի է ունենում երկու տեսակի իմունային բջիջների ճնշում՝ բնական քիլերներ (NK) եւ Т-բջիջներ CD8+։

Նշենք, որ MIS-C-ը վտանգավոր համախտանիշ է, որը բնութագրվում է տենդով, շատ օրգանների ցավով եւ բորբոքմամբ, ներառյալ սիրտը, թոքերը, երիկամները, մաշկը, աչքերը կամ աղեստամոքսային տրակտը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է