• Latest news

Ի՞նչ վարժություններ են օգնում քաղցկեղի դեմ պայքարում

13 օգոստոսի, 2021  23:37

Մկանների ամրացման մարզումները՝ աերոբիկ վարժությունների հետ միասին, կարող են նվազեցնել օնկոլոգիական հիվանդություններ ունեցող պացիենտների մահվան ռիսկը։ Այսպիսի կարծիք է հայտնել Սան Պաուլուի համալսարանի բժշկական ֆակուլտետի կանխարգելիչ բժշկության ամբիոնի պրոֆեսոր Լեանդրո Ռեզենդեն։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Daily Express-ին, մասնագետն իր հետազոտությունում ներկայացրել է ապացույցներ, որ մկանային զանգվածի ավելացումը տոկունությունը բարձրացնող վարժությունների հետ միասին (քայլք, վազք, լող եւ հեծանվավազք) կարող է նվազեցնել քաղցկեղից մահացությունը պացիենտների շրջանում։

Ռեզենդեն եւ նրա թիմը ուսումնասիրել են 12 գիտական հետազոտություն, որոնցում ամփոփ գրանցվել են քաղցկեղով հիվանդ մոտ 1,3 մլն հիվանդների զննումները 6-25 տարվա ընթացքում։

Գիտնականները հայտնաբերել են, որ ուժային մարզումները (կքանիստներ, թիավարություն) կարող են նվազեցնել քաղցկեղից մահվան ռիսկը 14 տոկոսով։ Իսկ եթե այդ վարժությունները համադրվեն աերոբիկայի հետ, ապա մահվան ռիսկը նվազում է էլ ավելի՝ 28 տոկոսով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել