• Latest news

Ե՞րբ է գլխացավը վկայում մահացու վտանգավոր վիճակի մասին

30 օգոստոսի, 2021  19:05

Փոքր իշեմիկ ինսուլտը որոշ դեպքերում կարող է քողարկվել գլխացավով: Այդ կարծիքն է հայտնել բժիշկ օնկոլոգ Եկատերինա Կոբյակովան (Ռուսաստան):

Նրա խոսքով՝ այդ դեպքում ցավային զգացողությունների հստակ տեղը դժվար է պարզել:

«Կարող է ի հայտ գալ մկանային թուլություն, ցանկացած շարժումը կարող է դժվարությամբ կատարվել: Ի հայտ է գալիս ապատիա եւ գլխապտույտ, որոնք զգացվում են անգամ հանգստի վիճակում, իսկ շարժման ժամանակ՝ ուժգնանում: Որպես կանոն՝ զարկերակային ճնշումը բարձրանում է: Կարող են առաջանալ աղմուկ ականջներում եւ հիշողության խանգարումներ»,-նշել է Կոբյակովան ԱիՖ հարթակի թղթակցի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ գլխացավերը նաեւ կարող են լինել գլխուղեղի բարորակ եւ չարորակ ուռուցքների նշան: Սովորաբար այդպիսի հիվանդություններին հատուկ են առավոտյան ժամերին գլխացավերը:

Կոբյակովան հավելել է, որ մտահոգիչ ախտանշանների առաջացման, մասնավորապես, խոսքի, լսողության, հոտի ու համի հետ կապված խնդիրների, կորդինացիայի խախտման, սրտխառնոցի եւ փսխումների դեպքում անհրաժեշտ է բժշկի դիմել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել