• Latest news

Ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել էներգետիկների ամենօրյա օգտագործումը

7 սեպտեմբերի, 2021  15:36

Առողջության համար ի՞նչ հետեւանքների կարող է հանգեցնել էներգետիկների ամենօրյա օգտագործումը: Այս մասին իր կարծիքն է հայտնել սննդաբան Օլգա Կորաբլյովան (Ռուսաստան):

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», մասնագետը բացատրել է, որ նման ըմպելիքներում խթանիչ բաղադրիչների (գուարանա, կոֆեին, տաուրին եւ ժենշեն) պարունակության պատճառով օրգանիզմում էներգիայի կտրուկ արտազատում է նկատվում, որից հետո, մի քանի ժամ անց, արտակարգ հոգնածություն է սկսվում, քանի որ գործի են դրվում մարդու անձի ներքին պահուստները։ Հենց այդ պատճառով նման խմիչքները, ըստ մասնագետի, կործանարար են կենտրոնական նյարդային համակարգի համար։ Դրանց անվերահսկելի օգտագործման հետեւանք են դառնում դեպրեսիան եւ ճնշվածությունը:

Բացի այդ, էներգետիկ ըմպելիքները բացասաբար են անդրադառնում սրտամկանի վրա, որի լրացուցիչ ծանրաբեռնվածությունը հանգեցնում է լուրջ հիվանդությունների զարգացման: Բացի այդ, նման ըմպելիքները վտանգավոր են աղեստամոքսային համակարգի համար:

«Էներգետիկների անվերահսկելի օգտագործումը կարող է հանգեցնել զարկերակային հիպերտոնիայի, միգրենի, սրտի ռիթմի խանգարումների, աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների: Ըմպելիքը գազավորված է, մեծ չափաբաժիններով այն կարող է բարձրացնել ստամոքսի թթվայնությունը, առաջացնել փքվածություն եւ լուծ»,- ասել է մասնագետը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել