• Latest news

Անահիտ Ավանեսյանը մեկնաբանել է հիվանդանոցներում պետպատվերի սպառվելու մասին տեղեկությունները

8 սեպտեմբերի, 2021  13:24

Բժշկական կազմակերպությունները ամեն ինչ պետք է անեն՝ փորձելու մնալ այդ շրջանակային գումարների մեջ, որովհետեւ մենք բոլորս հասկանում ենք, որ բյուժեն սահմանափակ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այն գրագրությունը, որի իրականացվում է, ներկայացվում է որպես ներքին հրահանգ: Դա բացարձակ ներքին հրահանգ չէ, այլ հստակ ընթացակարգային ձեւով, այո, մենք ունենում ենք ժամանակ առ ժամանակ գրագրություն բոլոր բժշկական կազմակերպությունների հետ: Եւ այս դեպքն էլ դրա մասն է կազմում, որեւէ արտառոծ այստեղ բան չկա: Դուք գիտեք, որ բոլոր բժշկական կազմակերպությունները տարվա սկզբին կնքում են պետական պատվերի շրջանակային պայմանագրեր, եւ հստակ ձեւակերպվում է, թե տվյալ բժշկական կազմակերպությունը ինչ ծավալի պետպատվեր պետք է իրականացնի: Եւ իհարկե բժշկական կազմակերպությունները ամեն ինչ պետք է անեն՝ փորձելու մնալ այդ շրջանակային գումարների մեջ, որովհետեւ մենք բոլորս հասկանում ենք, որ բյուժեն սահմանափակ է, եւ մենք պետք է հստակ ունենաք կանխատեսում եւ դիսցիպլին՝ բյուջետային միջոցները իրականացնելու:

Տարվա կեսին, այո, ուղարկվել է գրություն, որ բկ-ները մնան իրենց պայմանագրային գումարների շրջանակներում եւ դիմելիության հոսքից կախված սպասարկեն ըստ հերթագրման սկզբունքի, որը կիրառելի է, նախընտրելի է, եւ մենք պետք է ունենանք պլանային հետազոտությունների, վիրահատական միջոցառումների ճիշտ պլանավորման մեխանիզմներ, որպեսզի տարվա ընթացքում այն անձինք, ովքեր կարիք ունեն հրատապ բժշկական սպասարկման, սպասարկվեն այդ հրատապության սկզբունքով, իսկ այն քաղաքացիները, որոնք կարող են սպասել որոշակի ժամանակ պլանային բժշկական օգնության, պետք է հերթագրման սկզբունքով անցնեն», - ասաց նախարարը:

Նրա խոսքով, վերջին ժամանակաշրջանում Հայաստանում նկատվում է ԲԿ-ներ դիմելիության աճ եւ հիվանդացության աճ՝ պայմանավորված է թե քովիդով, թե հետպատերազմական իրավիճակով:

«Մենք բոլոր միջոցները ձեռնարկում ենք, որ այն ուղղությունների, ծառայությունները, ծրագրերը, որոնք որ իսկապես հիմնավորված ունեն դիմելիության աճ, ապա պետությունը իր պարտավորությունը քաղաքացիների առջեւ ինչպես այս տարիների ընթացքում կատարել է, այնպես էլ կշարունակի կատարել», - ասաց Ավանեսյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ կառավարությունը վերջին երկու տարիների մեջ ապահովել է առողջապահության ոլորտին ուղղված բյուջետային միջոցների 30 տոկոս աճ:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցների տվյալներով, օգոստոսի 1-ից Առողջապահության նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին եւ հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները (ՄՌՏ, ՀՏ): Դրանց կարիքն ունեցող պացիենտներին առաջարկվում է հերթագրվել:

Ոլորտի որոշ մասնագետների խոսքով, պատճառը սխալ ֆինանսական քաղաքականությունն է. Հայաստանում ահռելի ծավալով կորոնավարակով պետպատվեր է իջեցվում, եւ բազմաթիվ օտարազգիներ այսօրվա դրությամբ կորոնավիրուսային վարակից բուժվում են ՀՀ բյուջեից իջեցված՝ մինչև 650 հազար դրամ (մեկ մարդու համար) պետպատվերի շրջանակներում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է