• Latest news

Սենյակի օդափոխումը կրկնակի նվազեցնում է SARS-CoV-2 կորոնավիրուսի բեռը

8 սեպտեմբերի, 2021  23:43

Սենյակի օդափոխումը կրկնակի նվազեցնում է SARS-CoV-2 կորոնավիրուսի բեռը: Այս եզրակացությանն են եկել Օրեգոնայի համալսարանի գիտնականները:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ նոր հետազոտության ընթացքում մասնագետները հետեւել են 35 ուսանողների, որոնց մոտ 2021 թվականի հունվարից մինչեւ մայիս կորոնավիրուս է եղել, եւ նրանք 10 օր անցկացրել են կարանտինում՝ հանրակացարանի առանձին սենյակներում:

Յուրաքանչյուր սենյակում գիտնականները տեղադրել են Պետրիի ամաններ, ինչպես նաեւ օդում աերոզոլները որսալու հատուկ սարքեր: Օրական մի քանի անգամ նրանք հավաքել են բոլոր սենյակների մակերեւույթների նմուշները եւ վարակված ուսանողների քթաըմպանից քսուքներ են վերցրել:

Այնուհետեւ հետազոտողները վերլուծել են բոլոր նմուշները, որպեսզի ստուգեն ՊՇՌ թեստի օգնությամբ հայտնաբերված վիրուսի առկայությունը: Արդյունքները հստակ կապ են ցույց տվել վերին շնչուղիներում վիրուսային բեռի եւ տարածքում վիրուսային մասնիկների քանակի միջեւ: Նույնիսկ անախտանիշ կրողները մեծ թվով վիրուսներ են արտազատել եւ կարող էին պոտենցիալ վտանգ ներկայացնել ուրիշների համար: Ուսանողների ապաքինման հետ մեկտեղ, երբ վիրուսային բեռը աստիճանաբար նվազել է, սենյակում շրջանառվող աերոզոլների պաթոգենի քանակը նույնպես նվազել է:

Գիտնականները հաշվարկել են նաեւ յուրաքանչյուր սենյակի մեխանիկական օդափոխության ինտենսիվությունը եւ ուսանողներին խնդրել են հայտնել, թե որքան հաճախ են նրանք բացել պատուհանները: Պարզվել է, որ միջին վիրուսային բեռը կրկնակի նվազել է այն սենյակներում, որոնք պարբերաբար օդափոխվել են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել