• Latest news

Առավոտյան 5 ախտանիշներ, որոնք վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին

12 սեպտեմբերի, 2021  11:49

Արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը սովորաբար վկայում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի կամ արդեն գոյություն ունեցող շաքարախտի զարգացման վտանգի մասին:

Շատ հաճախ մարդիկ չեն էլ գիտակցում, որ կարող են արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կամ նույնիսկ լիարժեք շաքարախտի հետ կապված խնդիրներ ունենալ: Այս հիվանդության ախտանիշները սովորաբար երկար ժամանակ աննկատ են մնում:

Հետեւյալ առավոտյան ախտանշանները կարող են վկայել արյան մեջ շաքարի չափազանց բարձր մակարդակի եւ հնարավոր շաքարախտի մասին.

  • թուլություն
  • սրտխառնոց
  • ոչ հստակ տեսողություն
  • ապակողմնորոշում
  • ուժեղ ծարավ:

Փորձագետները հիշեցնում են, որ նշված ախտանիշները կարող են վկայել այն մասին, որ օրգանիզմը ի վիճակի չէ բնական կերպով կարգավորել ինսուլինի փոփոխությունները, ինչը հանգեցնում է առավոտյան արյան մեջ գլյուկոզայի անընդհատ բարձր մակարդակի: Եւ եթե ձեր մոտ նկատել եք նման ախտանիշներ, խորհուրդ է տրվում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ստուգել վաղ առավոտյան՝ նախաճաշից առաջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։