• Latest news

Ո՞ր մթերքը կօգնի լրացնել վիտամին D-ի պակասը

13 սեպտեմբերի, 2021  13:16

Վիտանին D-ի պակասն աշխարհում տարածված խնդիր է, եւ Հայաստանն էլ բացառություն չէ, անգամ չնայած տարվա մեջ արեւային օրերի բազմաթվությանը։ Ամերիկացի սննդաբան Էմի Հուդսոնը հավաստիացնում է, որ այդ վիտամինի պակասը լրացնելուն կօգնի ատլանտյան սաղմոնը։

Ինչպես տեղեկացնում է Eat This, Not That!-ը, օրգանիզմում վիտամին D-ի պակասը վերացնելու համար խորհուրդ է տրվում ուտել 100 գրամ ատլանտյան սաղմոն։ Այդ ձկան մեջ կա D վիտամինի օրական նորմայի 66 տոկոսը։ D վիտամինի պարունակությունն ավելի շատ է վայրի սաղմոնի մեջ, բայց արհեստական աճեցվածի մեջ էլ այդ վիտամինի բավականաչափ քանակություն կա։

«Կարեւոր է նշել, որ մեկ կտոր սաղմոն ուտելով դուք կստանաք ոչ միայն վիտամին D, այլեւ օմեգա-3 թթուների պատկառելի չափաքանակ, բարձրորակ սպիտակուց, ինչպես նաեւ սննդարար այլ նյութեր»,- ասել է սննդաբանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է