• Latest news

Ինչո՞վ է վտանգավոր աղտոտված օդը գրասենյակում

14 սեպտեմբերի, 2021  17:41

Գրասենյակում օդի աղտոտվածությունը կարող է ծայրահեղ բացասական ազդեցություն ունենալ մարդկանց ճանաչողական գործառույթների եւ կենտրոնանալու ունակության վրա: Այս մասին հաղորդվել է նոր ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Environmental Research Letters ամսագրում:

Հարվարդի Թ․Հ․ Չանի անվան առողջապահական դպրոցի հետազոտողները իրենց ուսումնասիրության ընթացքում դիտարկել են 300 գրասենյակային աշխատողների 6 երկրներում: Մասնակիցները եղել են 18-65 տարեկան եւ աշխատել են շաբաթական առնվազն երեք օր, յուրաքանչյուրը գրասենյակում մշտական ​​տեղ է ունեցել: Յուրաքանչյուր անձի աշխատավայրը հագեցած է եղել սենսորներով, որոնք իրական ժամանակում գրանցել են օդի աղտոտվածությունը PM2.5 մասնիկներով, ածխաթթու գազի կոնցենտրացիան, օդի ջերմաստիճանը եւ խոնավությունը: Գիտական ​​աշխատանքում ածխածնի երկօքսիդը հանդիսացել է սենյակի օդափոխության որակի ցուցանիշ:

Բացի այդ, բոլոր մասնակիցները հեռախոսներում ունեցել են ծրագիր, որի միջոցով պարբերաբար ճանաչողական թեստեր են անցել. դրանց միջոցով գնահատվել է նրանց մտածելու արագությունը, կենտրոնանալու ունակությունը եւ աշխատանքային հիշողության վիճակը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մտածելու արագությունը եւ կենտրոնանալու ունակությունը դանդաղել են, երբ օդում PM2.5 եւ ածխաթթու գազի կոնցենտրացիան մեծացել է: Մասնակիցների աշխատանքային հիշողության վրա ազդել են միայն ածխաթթու գազի ցուցանիշները: Որքան այս երկու չափանիշները աճել են, մասնակիցները ավելի դանդաղ եւ վատ են անցել թեստերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ