• Latest news

Ի՞նչ խնդրի մասին կարող է վկայել ձեռքերի անսպասելի թմրությունը եւ թուլությունը

14 սեպտեմբերի, 2021  23:42

Ձեռքերի կամ ոտքերի հանկարծակի թմրությունը եւ թուլությունը կարող են վկայել արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի մասին, ինչը, իր հերթին, կարող է վկայել սրտանոթային խնդիրների զարգացման բարձր ռիսկի մասին, հայտնում է Daily Express թերթը՝ հղում անելով Mayo Clinic բժշկական հաստատության մասնագետներին:

Մասնագետների կարծիքով, վերջույթների թուլությունն ու թմրությունը խոլեստերինի բարձր մակարդակի անմիջական ախտանիշներ չեն: Ընդ որում, աթերոսկլերոզը հայտնվում է, երբ զարկերակները խցանվում են ճարպով, խոլեստերինով եւ այլ նյութերով: Վերջույթների ծակոցը տեղի է ունենում, երբ ուղեղ տանող զարկերակներում վահանակներ են կուտակվում:

Արյան մեջ խոլեստերինի ճշգրիտ մակարդակը իմանալ կարելի է միայն արյան անալիզի միջոցով: Սակայն մասնագետները կարծում են, որ բարձր խոլեստերինի մասին կարող է վկայել նաեւ խոսքի աղավաղումը, մի աչքի տեսողության ժամանակավոր կորուստը կամ դեմքի մկանների հետ կապված խնդիրները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել