• Latest news

Պառավաքարի և Վազաշենի դպրոցների 52 աշխատակիցներ անվճար կհետազոտվեն

15 սեպտեմբերի, 2021  13:50

Սեպտեմբերի 15-ին, 16-ին, 22-ի և 23-ին Տավուշի մարզի` Պառավաքար և Վազաշեն գյուղերի  դպրոցների 52 աշխատակից   «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամում թվայնացված մամոգրաֆիա և կրծքագեղձի ու ավշային հանգույցենրի սոնոգրաֆիա   հետազոտությունները կանցնեն անվճար:

Սա Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի և «Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն» հիմնադրամի  համատեղ նախաձեռնությունն է:

«Ջենեսիս  Արմենիա» ուղեղային կենտրոն հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ մանրմասնվում է, որ կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդությունն է: Հիվանդացության ցուցանիշը պարբերաբար աճում է ամբողջ աշխարհում: Ցավոք, այդ միտումն առկա է նաև Հայաստանում: Ամեն տարի Հայաստանում գրանցվում է   հիվանդության միջինում  1100 - 1300 նոր դեպք: 

Ու չնայած մտահոգիչ վիճակագրությանը` կրծքագեղձի քաղցկեղը նաև ամենահեշտ բուժվող հիվանդություններից մեկն է, եթե ժամանակին կատարվել է համապատասխան հետազոտություն  և  խնդիրը  բացահայտվել է գոյացության վաղ շրջանում:

35 տարեկանից բարձր յուրաքանչյուր կնոջ խորհուրդ  է տրվում տարին մեկ անգամ անցնել տվյալ հետազոտությունը:

Ըստ ներկայացված վիճակագրության, 2018-ին Հայաստանում գրանցվել է չարորակ նորագոյացությունների 8441 դեպք: Վերջին երեսուն տարվա ընթացքում հիվանդացությունն աճել է 1.6 անգամ: Վիճակագրական տվյալների վերլուծությունը փաստում է, որ տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի, ստամոքսի, լյարդի, ներլյարդային լեղուղիների և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում՝ կրծքագեղձի, շնչափողի, բրոնխների, թոքի, հաստ աղու, ստամոքսի չարորակ նորագոյացությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել