• Latest news

Կարո՞ղ է արդյոք գրիպի դեմ պատվաստումն օգնել COVID-19-ի դեմ

16 սեպտեմբերի, 2021  13:43

Գրիպի դեմ պատվաստված մարդիկ 47 տոկոսով ավելի քիչ են վարակվել կորոնավիրուսով COVID-19-ի առաջին ալիքի եւ 50 տոկոսով ավելի հազվադեպ՝ երկրորդ ալիքի ժամանակ։ Հետազոտողների այսպիսի անսպասելի եզրակացությունները հրապարակվել են հետազոտությունների վարկածների medRxiv սերվերում։

Ինչպես նշում է ՌԻԱ «Նովոստի»-ն, գիտությանը վաղուց արդեն հայտնի է, որ որոշ պատվաստանյութեր կարող են երկարաժամկետ հեռանկարի համար ուժեղացնել բնածին իմունային պատասխանը այլ պաթոգենների դեմ։ Այդ երեւույթը հայտնի է որպես մարզված իմունիտետ։

Ռադբաուդ համալսարանի Բժշկական կենտրոնի գիտնականները Նիդեռլանդների եւ Գերմանիայի այլ համալսարանների ու գիտական կենտրոնների գործընկերների հետ միասին որոշել են ստուգել՝ ապահովո՞ւմ է արդյոք գրիպի դեմ ամենամյա ներարկումը խաչաձեւ պաշտպանություն COVID-19-ից։

Համավարակի առաջին ալիքի ժամանակ  նրանք հետազոտություն են իրականացրել Նիդեռլանդներում մեկ խոշոր հիվանդանոցի աշխատակիցների շրջանում եւ հայտնաբերել, որ COVID-19-ով հիվանդացությունը շատ ավելի ցածր էր նրանց մեջ, ովքեր ներարկվել էին գրիպի դեմ, նրանց համեմատ, ովքեր այդ ներարկումը չէին ստացել՝ 2,1-ը 3,3 տոկոսի դիմաց։ Քովիդով հիվանդանալու ռիսկը գրիպի դեմ պատվաստվածների մոտ 47 տոկոսով ցածր էր, քան չսրսկվածների մոտ։ Համավարակի երկրորդ ալիքի ժամանակ այդ թվերը կազմում էին 2,0; 3,9 եւ 50 տոկոս համապատասխանաբար, այսինքն՝ COVID-19-ից պաշտպանությունը գրիպի դեմ ներարկվածների մոտ էլ ավելի բարձր էր։

Հեղինակները կարծում են, որ դա կապված է վերը նշված մարզված իմունիտետի էֆեկտի հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է