• Latest news

Ո՞ր մթերքները չի կարելի ուտել 30 տարեկանից հետո

17 սեպտեմբերի, 2021  09:47

30 տարեկանից հետո խորհուրդ է տրվում հրաժարվել որոշ մթերքներից՝ առողջությունը պահպանելու եւ լավ մարզավիճակում մնալու համար: Նման խորհուրդ է տվել հրապարակախոս Դանա Լի Սմիթը Eat This, Not That պորտալում հրապարակված հոդվածում:

Նրա խոսքով՝ առաջին բանը, որ խորհուրդ է տրվում անել, յոգուրտներից հրաժարավելն է, քանի որ դրանք մեծ քանակությամբ շաքարավազ են պարունակում: Բացի այդ, նախաճաշին պետք է խուսափել կարկանդակներից, կեքսերից եւ բլիթներից:

Գազավորված ըմպելիքներից եւս պետք է հրաժարվել: Դրանք պարունակում է ոչ միայն քաղցկեղ առաջացնող ներկանյութեր, այլեւ հսկայական քանակությամբ շաքարավազ:

Սմիթը 30 տարեկանից հետո արգելվող մթերքների շարքում է ներառվել նաեւ.

  • խրթխրթան միսը,
  • սոյայի եւ պանրի սոուսները,
  • սալյամին եւ հոթ-դոգը,
  • չիպսերը,
  • մարգարինը,
  • բեկոնը,
  • սպիտակ հացը,
  • պեստիցիդներ պարունակող մթերքները,
  • սառույցով սուրճը եւ կոֆեին պարունակող պաղպաղակը,
  • վեգետարիանական բուրգերները,
  • պահածոյացված մրգերը:

Դանա Լի Սմիթը նաեւ հորդորել է ընթերցողներին հրաժարվել կոկտեյլներից ու գարեջրից, քանի որ ալկոհոլը կարող է անքնություն առաջացնել, ինչը հաջորդ օրը սնվելու մեծ ցանկություն է առաջացնում: Բացի այդ, ժամանակի ընթացքում մաշկը սկսում է կորցնել առաձգականությունը, եւ հայտնվում են կնճիռներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել