• Latest news

Սեպտեմբերի 20-22-ը շուկաների մոտ ՄԻԱՎ-ի ու սիֆիլիսի անվճար հետազոտություններ կիրականացվեն

16 սեպտեմբերի, 2021  17:07

Սեպտեմբերի 20-22-ը Երևանում եւ մարզերում կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի, ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն եւ արագ հետազոտություններ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հանրային միջոցառման ընթացքում տեղեկատվություն կտրամադրվի նաեւ հետազոտության կարեւորության մասին:

Հետազոտությունը կատարելու են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնագետները` հարմարեցված եւ անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Գազոն» եւ «Կամազ» ավտոմեքենաներում: Հետազոտությունն ուղեկցվելու է նախաթեստային եւ հետթեստային խորհրդատվությամբ:

Միջոցառման ժամանակացույցը`

. Սեպտեմբերի 20, ք.Գավառ` ժամը 11:00-18:00, Գյուղատնտեսական շուկայի հարևանությամբ:

. Սեպտեմբերի 21, ք.Երևան` ժամը 13:00-20:00, Ազատության հրապարակին հարող տարածք:

. Սեպտեմբերի 22, ք.Արթիկ` ժամը 11:00-18:00, Ազատության հրապարակ եւ Գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք:

ԱՆ փոխանցմամբ, հանրային միջոցառումը կազմակերպում է ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը»՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել