• Latest news

Գիտնականները նշել են, թե ինչը կարող է մատնանշել քաղցկեղի առաջացման բարձր ռիսկի մասին

21 սեպտեմբերի, 2021  13:22

Աղիներում որոշակի մանրէների բարձր քանակությունը կարող է մատնանշել այն մասին, որ հաստ աղիում պոլիպները կարող են վերաճել չարորակ ուռուցքի։ Այս մասին ներկայացվում է Cell Host & Microbe ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում։

Վաշինգտոնի համալսարանի եւ Դարթմուտի քոլեջի գիտնականները ուսումնասիրել են կոլոնոսկոպիա անցած 40 պացիենտի (50-75 տարեկան) տվյալները, որոնց մոտ կատարվել է հաստ աղիի պոլիպների մոտ գտնվող հատվածների բջիջների ոչ մեծ կուտակումների բիոպսիա, որոնք ձեւավորվում են լորձաթաղանթի վրա եւ դեպքերի 5 տոկոսում վերածվում չարորակ ուռուցքների։ Հետազոտողները ցանկացել են պարզել, թե որ մանրէների մակարդակն է այդ հատվածներում եղել ավելի բարձր առողջ մարդկանց նման հյուսվածքների համեմատությամբ։

Պարզվել է, որ պոլիպ ունեցող պացիենտների բիոպսիայում ավելի շատ տարածված են եղել Bacteroides fragilis մանրէները։ Բացի այդ, հետազոտողները պարզել են, որ միկրոբային սիգնատուրները պոլիպ ունեցող մարդկանց մոտ տարբերվել են առողջ մարդկանցից։ Գիտնականները պարզել են, որ այդ մանրէները «առողջներից» տարբերվել են բորբոքում առաջացնելու իրենց հատկությամբ։

«Մետաբոլիկ եւ բորբոքային փոփոխությունների պայմաններում գոյատեւելու համար սովորաբար առողջ աղիները եւ մանրէները դրանցում կարող են այնպես հարմարվել, որպեսզի նպաստեն բորբոքմանը, այլ ոչ թե կանխեն այն»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Ուիլյամ Դեպաոլոն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է