• Latest news

Գիտնականներն անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց են առաջարկել

21 սեպտեմբերի, 2021  23:28

Քաղցկեղային բջիջները կարող են անխոցելի դառնալ դեղերի նկատմամբ՝ էստրոգենային α (ERα) ընկալիչի ակտիվության շնորհիվ, պարզել են Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում: Բջջի միջուկում ERα- ն կարգավորում է ԴՆԹ-ի փոխակերպումը ինֆորմացիոն ՌՆԹ-ի տրանսկրիպցիայի գործընթացում, հաղորդում է MedicalXpress-ը:Սակայն էստրոգենի ընկալիչը նույնպես ներգրավված է հետագա գործընթացում՝ միջուկից դեպի ցիտոպլազմա տանող ճանապարհին կապվելով ինֆորմացիոն ՌՆԹ-ի հետ։

Գիտնականները պարզել են, որ ERα-ն կապվում է ինֆորմացիոն ՌՆԹ-ների հետ, որոնք մասնակցում են քաղցկեղի զարգացմանը։ Դրանցից որոշները խոչընդոտում են բջիջի ինքնաոչնչացումը, եթե այն կուտակել է չափազանց շատ վնասակար մուտացիաներ: Այլ մոլեկուլները օգնում են բջիջներին գոյատեւել թթվածնի կամ սննդանյութերի պակասի պայմաններում: Հորմոնալ թերապիան, ինչպիսին է տամոքսիֆենը, արգելափակում է ERα տրանսկրիպցիոն ակտիվությունը։ Չնայած բուժումն ի սկզբանե արդյունավետ է ERα- դրական կրծքի քաղցկեղով հիվանդների մեծամասնության համար, հիվանդների մի զգալի մասի մոտ առաջանում է դեղամիջոցների նկատմամբ կայունություն:  

Հետազոտության հեղինակները վերլուծել են ERα- դրական կրծքի քաղցկեղով ախտորոշված ​​14 հիվանդների քաղցկեղի բջիջները եւ պարզել, որ հիվանդների մոտ առկա է ինֆորմացիոն ՌՆԹ-ի  բարձր մակարդակ, որը ծառայում է որպես ERα-ի թիրախ: ERα-ն ՌՆԹ-ի հետ կապող ակտիվության ինհիբացումը վերականգնել է ուռուցք ունեցող մկների մոտ տամոքսիֆենի արդյունավետությունը: Այն նաեւ բջիջներն ավելի զգայուն է դարձրել սթրեսի եւ ապոպտոզի նկատմամբ։ Լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ լիովին հասկանալու համար, թե ինչպես է ERα-ն վերահսկում ՌՆԹ-ն բջջային ցիտոպլազմայում, ասում են գիտնականները։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել