• Latest news

Ինչպիսի՞ տուգանքներ են նախատեսվում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնը խախտելու դեպքում

22 սեպտեմբերի, 2021  12:33

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հոկտեմբերի 1-ից շարունակելու է ստուգայցեր իրականացնել հայաստանյան տնտեսվարողների մոտ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը:

Նրա խոսքով, ստուգայցերը պլանավորվում են մեկ օր առաջ, եւ առաջին հերթին ընտրվում են այսպես կոչված ռիսկային կազմակերպությունները, որտեղ գրանցվել էր կորոնավիրուսի 3 եւ ավելի դեպք, ինչպես նաեւ մարդաշատ վայրերը, օրինակ, առեւտրի կենտրոնները: Սակայն դա չի նշանակում, որ այլ կազմակերպություններում ստուգայցեր չեն կատարվելու:

«Ստուգայցերը պատահական են, որեւէ մեկը տեղյակ չի, թե որ գործատուի մոտ պետք է լինի ստուգայցը: Բոլոր պահանջները ստուգվում են, որոնք ներառված են 17-Ն հրամանում, եւ որեւէ պահանջի խախտման դեպքում գործատուն ենթարկվում է տուգանքի», - ասաց Աննա Հարությունյանը:

Նրա խոսքով, ֆիզիկական անձանց դեպքում տուգանքը առաջին անգամ հայտնաբերման դեպքում 10-20 000 դրամ է, իրավաբանական անձանց դեպքում՝ 40-120 000 դրամ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից եթե մարդիկ պատվաստված չլինեն, պետք է 14 օրը մեկ թեստավորվեն եւ թեստի բացասական պատասխան ներկայացնեն իրենց գործատուներին:

Այս որոշմանը չհետեւող աշխատակիցները չեն կարող աշխատանքի ներկայանալ, եւ, նախարարի խոսքով, նման պարագայում գործատուն իրավունք կունենա խզելու աշխատանքային պայմանագիրը: Իսկ գործատուի նկատմամբ կարող են տույժեր եւ տուգանքներ կիրառվեն՝ որոշմանը չհետեւելու համար:

Այս որոշումը վերաբերում է բոլոր տնտեսվարող կազմակերպություններին: Բացառություն է արվում միայն հղիների եւ պատվաստման համար հակացուցում ունեցող քաղաքացիների համար: Քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց այս օրենքը եւս չի վերաբերվում: Չնայած դրան, նախարարի խոսքով, պաշտոնյաների մեծամասնությունը Հայաստանում արդեն պատվաստված է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել