• Latest news

Ինչու՞ պատվաստված անձինք ստիպված չեն լինելու ամսվա մեջ երկու անգամ կորոնավիրուսի թեստ հանձնել

22 սեպտեմբերի, 2021  13:07

Եթե անձը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, նա արդեն ունի հակամարմիններ, եւ վարակվելու դեպքում 2/3 դեպքերում վիրուսի վերարտադրողականությունը նրա օրգանիզմում շատ ցածր է լինելու, ինչը նշանակում է, որ նրա՝ այլ անձանց վարակելու ռիսկը եւս շատ ցածր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով, պատվաստված անձանց՝ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը եւս ավելի ցածր է, քան չպատվաստված մարդկանց ռիսկը: Այդ իսկ պատճառով, պատվաստված քաղաքացիները ազատվելու են ամիսը երկու անգամ կորոնավիրուսի թեստ հանձնելու պարտավորությունից: Ավելին, այդ պարտավորությունից ազատվելու են նույնիսկ դեռ միայն առաջին դեղաչափը ստացած քաղաքացիները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից եթե մարդիկ պատվաստված չլինեն, պետք է 14 օրը մեկ թեստավորվեն եւ թեստի բացասական պատասխան ներկայացնեն իրենց գործատուներին:

Այս որոշմանը չհետեւող աշխատակիցները չեն կարող աշխատանքի ներկայանալ, եւ, նախարարի խոսքով, նման պարագայում գործատուն իրավունք կունենա խզելու աշխատանքային պայմանագիրը: Իսկ գործատուի նկատմամբ կարող են տույժեր եւ տուգանքներ կիրառվեն՝ որոշմանը չհետեւելու համար:

Այս որոշումը վերաբերում է բոլոր տնտեսվարող կազմակերպություններին: Բացառություն է արվում միայն հղիների եւ պատվաստման համար հակացուցում ունեցող քաղաքացիների համար: Քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց այս օրենքը եւս չի վերաբերվում: Չնայած դրան, նախարարի խոսքով, պաշտոնյաների մեծամասնությունը Հայաստանում արդեն պատվաստված է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել